Ճանապարհաշինական ծրագրերը չեն դանդաղի
Ճանապարհաշինական ծրագրերը չեն դանդաղի. 251 կմ հիմնանորոգված և 87 կմ վերականգնված ճանապարհ՝ մինչև տարեվերջ:
Տարեվերջին Հայաստանը կունենա 251 կմ հիմնանորոգված և 87 կմ վերականգնված ճանապարհներ: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Կորոնավիրուսային իրավիճակը ճանապարհաշինական ծրագրերը չի կասեցնի կամ դանդաղեցնի՝ վերահաստատել է փոխնախարարը: Ոլորտը կառավարության համար առաջնայիններից է և նաև համավարակով պայմանավորված՝ սոցիալական ճգնաժամի հաղթահարման նշանակություն ունի:
Ճանապարահաշինական ոլորտը կառավարության գերակա ուղղություններից է: Հաշվի առնելով նաև համավարակով պայմանավորված իրավիճակը՝ մի քանի անգամ մատնանշվել են այն գործողություններն ու միջոցառումները, որոնք պետք է ներդրվեն՝ ծրագրերը լիարժեք ու ժամանակին իրականացնելու համար: Հիմա ամենաեռուն շրջանում ենք: Վերլուծություններ դեռ կարվեն, այդ թվում այն մասով, թե որքանով են աշխատանքներում ներգրավվել արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը․
«Պետք է արձանագրենք, որ այսպիսի բալանսավորված մոտեցումը հնարավորություն է տալիս իրականացնել այն պլանները, որոնք մենք նախանշել ենք մեզ համար: Որևէ ծրագիր չի դադարեցվել, թեև՝ որոշ գյուղերում, որտեղ եղել են մուտքերի սահմանափակումներ և այլն, այդ կարճ ժամանակահատվածում որոշակի կասեցումն եր եղել են՝ պարետի որոշումներով զուտ այդ տարածքի սահմանափակումներով պայմանավորված: Մեծ հաշվով՝ ծրագրերի դադարեցումներ և խնդիրներ չունենք արձանագրված»,- ասաց Ղալեչյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ճանապարհաշինական ծրագրերն իրականացվում են 10 մարզերում: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է սահմանամերձ տարածքների ճանապարհաշինությունը:
«Որովոհետև ճանապարհաշինությունը միայն ենթակառուցվածքային զարգացման ծրագիր չէ: Այն նաև հանգեցնում է աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը, ուստի՝ ամբողջական պլանում դա նաև կարևոր է այդ ենթատեքստում»,- նշեց փոխնախարարը:
Այդ միտումն ու քաղաքականությունը շարունակական է լինելու նաև հաջորդող տարիների համար՝ հավելեց փոխնախարարը:
Պետական նշանակության ավտոճանապարհնրի հիմնանորոգման ծրագրի իրականացման նպատակով 2020 թվականի պետական բյուջեի միջոցներից տրամադրվել է շուրջ 21,6 մլրդ դրամ 10 մարզերում՝ շուրջ 251,6 կմ ընդհանուր երկարության ճանապարհահատվածների և թվով 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով: Սրան զուգահեռ իրականացման փուլում են գտնվում շուրջ 31 կմ երկարությամբ ճանապարհահատվածները, որոնց աշխատանքները չեն ավարտվել 2019 թվականին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրեց, որ այս պահին 2020 թվականի ճանապարհաշինարարական աշխատանքների համար ամբողջությամբ ավարտվել են մրցույթները և կապալառուների հետ կնքվել են համապատասխան պայմանագրերը:
«Ամբողջ ծավալով անցել ենք շինարարության մեկնարկի փուլ: Մոբիլիզացվել են շինարարական ընկերությունները: Առջևում մեզ սպասվում են մեծածավալ շինարարական աշխատանքները՝ նախանշված բոլոր ծրագրերով, որոնք վկայակոչեցի»,-նկատեց Ղալեչյանը:
Այս տարի նաև կիրականացվեն շուրջ 87 կմ միջին նորոգման աշխատանքներ՝ փոխանցեց Քրիստինե Ղալեչյանը:
Կառավարությունը ճանապարհաշինությունն այս տարի հատկապես կարևորում է այն տեսանկյունից, որ ոլորտը համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելուն ուղղված նշանակություն ևս ունի: Այս առումով՝ բավականին ջանքեր են ներդրվել, որ բոլոր նախանշված ծրագրերն իրականացվեն լիարժեք ու ժամանակին: Փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը վստահեցնում է, որ որևէ բան, սակայն, չի արվելու որակի հաշվին, ինչը կառավարության համար սկզբունքային ուղենիշ է:
«Այս տարի ևս լրացուցիչ կարևորվել է որակի ցուցանիշների պահպանումը և ավելի բարձրացումը: Մենք նպատակադրված ենք առհասարակ մեր ներքին կարողությունների, ռեսուրսների, մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված լայնածավալ ծրագրեր իրականացնենք»,-ասաց փոխնախարարը:
Պետք է համառորեն գնանք այն նպատակին, որ մի օր, ի վերջո, հնարավորություն ունենանք արձանագրլու, որ Հայաստանում ճանապարհային ցանցը գտնվում է բարեկարգված վիճակում, երթևեկության համար հարմարավետ և որ ամենակարևորն է՝ անվտանգ, եզրափակեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Hy.armradio.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-23 04:5866
Ситуация все дальше ухудшается, война не завершилась 10 ноября 2020 года. Об этом 22 мая в ходе обсуждения на площади Франции заявил военный эксперт Карен Вртанесян.
-
2022-05-22 19:38411
Если у Армении есть премьер-министр, то сегодня в Брюсселе он должен сказать: Арцах не будет в составе Азербайджана. Об этом на своей странице в Facebook написал пресс-секретарь Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2022-05-22 17:54432
Президент Арцаха Араик Арутюнян категорически отказался комментировать проходящую в Брюсселе встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева.
-
2022-05-22 17:34333
Легендарный французский шансонье Шарль Азнавур - в сердце каждого армянина. Впрочем, не только. Его любят миллионы меломанов по всему миру. Не зная ни единого слова по-французски люди подпевают ему так, будто это их родной язык. Сегодня Маэстро исполнилось 98 и в этот день NEWS.am STYLE поделится с вами любопытными фактами из жизни Азнавура.