Էրդողանը հերքել է քննադատությունը Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու վերաբերյալ
Ուրբաթ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հերքել է մի շարք պետությունների քննադատությունը Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի մզկիթի հնարավոր փոփոխության կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Քանի որ մենք այլ երկրներում ժամերգություններ չենք անցկացնում, այլ երկրները ևս իրավունք չունեն միջամտել մեր ժամերգություններին: Սուրբ Սոֆիայի թեմայի վերաբերյալ հնչող մեղադրանքներն ուղիղ հարձակումներ են մեր ինքնիշխան իրավունքների վրա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է NTV-ի կողմից:
Ինչպես հունիսի 5-ին հայտնել էր Hurriyet թերթը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր օգնականներին հանձնարարել է համակողմանի ուսումնասիրություն անցկացնել Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության հարցի վերաբերյալ: Արդարություն և զարգացում կուսակցության գլխավոր խորհրդի նիստին Էրդողանը շեշտել էր, որ համապատասխան փոփոխություններից հետո զբոսաշրջիկները կկարողանան այցելել տաճար, ինչպես դա տեղի է ունենում Ստամբուլի Սուլթանահմետի հրապարակում գտնվող Կապույտ մզկիթի դեպքում։
Հինգշաբթի՝ հուլիսի 2-ին, Թուրքիայի Պետական խորհուրդը քննարկել է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի՝ թանգարանից մզկիթի հնարավոր փոփոխության հարցը: CNN Turk-ը հայտնել էր, որ Պետական խորհրդի որոշումը կհրապարակվի առաջիկա 15 օրվա ընթացքում: Եթե այն հաստատի տաճարի կարգավիճակի փոփոխությունը, հանրապետության իշխանությունները ստիպված կլինեն մի շարք քայլեր ձեռնարկել այն մզկիթի վերածելու համար:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշարձան է: Այն կառուցվել է 532-537 թվականներին կայսր Հուստինիանոսի հրամանով, ով որոշել էր հավերժացնել Կոստանդնապոլսի փառքը: Կայսրը ցանկանում էր, որպեսզի տաճարի նմանն աշխարհում չլինի, և նույնիսկ նախատեսում էր հատակ պատել ոսկե սալիկներով։ 1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը մզկիթի վերածվեց։
Անցյալ դարի 40-ական թվականներին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը թանգարան էր դարձել, իսկ տաճարի քրիստոնեական որմնանկարների և խճանկարների վրայից հանվել էր դրանք թաքցնող շերտը: 1985-ին տաճարն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կազմում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.