Գրիգորի ՏՐՈՖԻՄՉՈՒԿ. ՉԿԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է` ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ ԹՈՒՅԼ Է
Միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Հայաստանի տարածքում Ռուսական հեռուստաընկերությունները վճարովի դարձնելու թեման արծարծելով՝ հայաստանյան ներկայիս իշխանությունները դեռևս ստուգում են իրավիճակը: Նա նման դիտարկում արեց անդրադառնալով՝ Հայաստանում արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների վճարովի հեռարձակման վերաբերյալ օրինագծին:
«Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները գործում են իրենց սիրելի ոճով՝ երբեք ավարտին չեն հասցնում տեքստը՝ սպասելով Մոսկվայի ռեակցիային»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ հունիսի 26-ին, «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ռուսական կողմը պատրաստ է հայ գործընկերների հետ երկխոսել հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ։
Իսկ օրինագիծն առաջարկում է արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումն ապահովել ոչ ՀՀ բյուջեի հաշվին։
Գրիգորի Տրոֆիմչուկը նկատեց, որ արտասահմանյան երկրներում՝ հատկապես եվրասիական տարածքում, ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը զգայուն և նուրբ թեմա է, ինչպես ռուսերեն լեզվի պահպանումը, այնպես որ այդ «մալուխը» կտրելը վտանգավոր է: Ըստ նրա՝ վերջերս ռուսերենի վրա այստեղ հարձակումները տեղի են ունենում ոչ առաջին անգամ:
«Մյուս կողմից, նրա խոսքով՝ Հայաստանի դեմոկրատական իշխանությունները ցանկանում են արտասահմանյան՝ ռուսական հեռարձակումներով գումար աշխատել, ինչպես բոլոր դեմոկրատական երկրները, քանի որ անվճար բաներ եղել են միայն ԽՍՀՄ-ում»,- ասաց նա:
Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ ռուսական ալիքների հեռարձակման համար գումար գանձելը հայելային արձագանքը լինի ռուսական գազի գնի բարձրացմանը, ինչը, ըստ նրա՝ հայկական կողմին միշտ ձեռնտու չի լինում:
«Իբրև թե, եթե չեք ցանկանում մեզ համար գազի գինը իջեցնել, ապա մենք այլ կողմից կգանք: Բայց նման խորամանկ քայլերը, ինչպես հայտնի է, Մոսկվային դուր չեն գալիս, և նա դա գրանցում է: Ռուսաստանում դա բացասական է ընկալվում, և այդ նեգատիվը ավելի է ուժեղացնելու Նիկոլայ Վովաևիչի իմիջի վերաբերյալ բացասական վերաբերմունքը»,- ասաց նա:
Գրիգորի Տրոֆիմչուկի դիտարկմամբ՝ հայկական փաթեթում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը վճարովի դարձնելու պատճառը, ով էլ ինչ ասի, քաղաքական է, ավելի կոնկրետ, ինտեգրացիոն:
«Դրա համար եթե չկան հեռուստաալիքներ, նշանակում է ինտեգրացիան թույլ է: Դրա հետ մեկտեղ պետք է ասել, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և վաղ թե ուշ ուժեղացնելու էր այդ ձևաչափը, այդ թվում՝ սեփական լեզվով հեռարձակումների ապահովումը: Այդ գործընթացն անխուսափելի է, դա դուր է գալիս ինչ-որ մեկին, թե՝ ոչ»:
Որպես փորձագետ՝ ըստ նրա՝ ցանկացած տնտեսական վերադասավորումների դեպքում, հայաստանյան քաղաքական գործիչները չարժե, որ ճնշում գործադրեն ռուսաց լեզվի վրա, դա պետք է նրանց վերջն գործը լինի:
«Չարժե, որ փոս փորեն իրենց համար, անգամ եթե շատ են ցանկանում: Ռուսաց լեզուն մինչև հիմա համարվում է գործիք աշխարհաքաղաքական ազդեցության համար, և հարկ է, որ Հայաստանը հաշվի առնի այդ գործոնը՝ օգտագործելով այն, ոչ թե հեռացնելով իրենից»,- ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.