100 000 հայկական արտադրության թեստ կունենանք
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կարևոր թվեր է հրապարակել` անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված առողջապահական համակարգի կարողությունների ընդլայնմանը։
«Չինաստանից պարետատան տեղափոխած հումքն օգտագործելով՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սկսել է պատրաստել կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Արդեն իսկ 5500 թեստեր տրամադրվել են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Ընդհանուր առմամբ, այս փուլում նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ»,–հայտնել է Ավինյանը։
Նրա խոսքով` սկզբնական փուլում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն` մայիսին անցկացվում էր արդեն մինչև 1000 թեստ, իսկ հունիսից օրական ավելի քան 2000 թեստ է իրականացվում: Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ:
Ինչ վերաբերում է մահճակալային ֆոնդին, ապա մարտից ի վեր առանձնացվել է ավելի քան 2500 մահճակալ, որից շուրջ 290-ը ռեանիմացիոն են:
Իսկ 5680 բուժաշխատող մասնակցել է նոր կորոնավիրուսի կանխարգելման ու հսկողության, նմուշառման տեխնիկայի վերաբերյալ դասընթացների։ Ավելի քան 2270 հոգի մասնակցել են նեղ մասնագիտական միջազգային ու տեղական վեբինարների նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.