Հայ Առաքելական եկեղեցին պետք է ճանաչվի որպես հանրային իրավունքի սուբյեկտ. Արթուր Ղամբարյան
Սահմանադրությունը պարզ փաստաթուղթ չէ, այն շատ խոր իրավական փաստաթուղթ է, որի տակ հսկայական տեքստ է թաքնված, և ոչ բոլոր իրավաբաններն են ունակ՝ վերծանելու ամեն բառի տակ թաքնված է հսկայական տեքստ: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, Գոշավանքում ընթացող «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովի ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների գործող հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը:
«Ցավոք այսօր ես տեսնում եմ, որ մեր հասարակության մեջ շատ է վկայակոչվում սահմանադրական նորմեր, այդ վկայակոչումները այնքան անտեղի և բովանդակազուրկ են լինում, որ անգամ հաճախ մասնագետը չի ցանկանում անդրադառնալ դրան»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ Գոշավանքում հանդիպելը խորհրդանշական և շատ ուրախալի է, քանի որ հայ սահմանադրական իրավունքի պատմությունը հաճախ կապվում է պետական իրավունքի հետ, սակայն նա դրա հետ համաձայն չէ:
«Մեր սահմանադրական իրավունքը և Սահմանադրությունը ճիշտ ճանաչելու համար պետք է հասկանանք օբյեկտիվ իրավունքի գոյությունը: Այսօր այն ժամանակաշրջանն է, երբ Հայ Առաքելական եկեղեցին, որպես ազգային եկեղեցի, պետք է ճանաչվի որպես հանրային իրավունքի սուբյեկտ: Եկեղեցու և պետության փոխհարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե միայն պետության միակողմանի օրենքով, ինչպես այսօր է գրված, այլ եվրոպական երկրների փորձով:
Այնտեղ պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունները կարգավորվում են սահմանադրական համաձայնագրերով: Եվրոպական երկրներում երկու կողմերը հավասարը հավասարի սկզբունքով նստում են և համապատասխան փաստաթուղթ ստորագրում», - ասաց բանախոսը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.