Արմեն Ամիրյանը կդիմի դատախազություն
ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դատի է տվել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովիկ Գալստյանին։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջի միջոցով։
Ամիրյանը բացատրել է, որ այս քայլին գնալու պատճառն այն է, որ դատարանի որոշմամբ Հովիկ Գալստյանին արգելվել է իր վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի այս պահանջը։ «Այսօր դիմում ենք դատախազություն՝ Հովիկ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,–գրել է նա։
Նախկին նախարարը նշել է, որ Հովիկ Գալստյանին չի պատասխանում, որովհետև չի ուզում իջնել այդ «ստորին մակարդակին» և, ընդհանրապես, չի բանավիճում այն մարդկանց հետ, ում լեզվի մեջ չարը բույն է դրել։ «Ըստ Հովիկի՝ բոլորը «մեղավոր» են, որ ինքը կինո չի նկարում։
«Մեղավոր» եմ ես, ինձ հաջորդող բոլոր նախարարներն ու փոխնախարարները, տնօրեններն ու վարչությունների պետերը...
Եվ Հովիկը, կինո նկարելու փոխարեն, «արդարության սուրը» ձեռքին, որոշել է «պատժել» բոլորին, քանի որ բոլորն իրեն հետապնդում են, խանգարում են... Նման ախտորոշումը բժշկության մեջ կարծես շատ կոնկրետ անվանում ունի»,–գրել է Ամիրյանը։
Նա նաև առողջություն և շուտ ապաքինում է մաղթել բոլոր հիվանդներին, իսկ մնացյալին՝ ամուր առողջություն և վստահեցրել, որ Աստծո կամքով կհաղթահարենք այս համավարակը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր`2017թ. «Կաննի» կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար։ Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:
Ամիրյանի խոսքով` Կաննի հայաստանյան պատվիրակության ղեկավարը հենց Հովիկ Գալստյանն է եղել, սակայն մեկնելուց մեկ շաբաթ առաջ զեկուցել են, որ Կաննի ծրագիրը տապալվում է և տապալվում է ղեկավարի մեղքով։ Արագ որոշում է կայացվել փոխել ծրագրի ղեկավարին։
Գալստյանն ամեն բան փոխանցել է ծրագրի նոր ղեկավարին, որից հետո տեղավորվել են ժամկետների մեջ, և պատվիրակությունը, այդ թվում՝ Հովհաննես Գալստյանը, մեկնել է Կանն։ Վերադարձից հետո, ըստ Ամիրյանի, ներկայացրել են բովանդակային և ֆինանսական հաշվետվություն (օդանավի տոմս, հյուրանոց, օրապահիկ, տաղավար և այլն)։
Սակայն հետո Գալստյանն ԱՄիրյանին ասել է, որ հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։ Ամիրյանն էլ իր հերթին նշել է, որ կքննարկեն հարցը և անպայման լուծում կգտնեն, բայց կարճ ժամանակ անց հրաժարական է տվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-09-21 21:37220
Полицейские с применением силы подвергают приводу граждан, блокирующих улицы столицы Армении.
-
2023-09-21 21:27297
Срочно требуем направить в Арцах миссию ООН. Об этом в своем микроблоге X написал бывший госминистр Арцаха Рубен Варданян.
-
2023-09-21 20:26232
Евросоюз возложил на Азербайджан ответственность за соблюдение прав и безопасность армян Нагорного Карабаха и заявил, что примет меры против Азербайджана в случае их притеснения, заявил глава дипломатии ЕС Жозеп Боррель.
-
2023-09-21 20:24292
Лидер блока "Мать Армения" Андраник Теванян анонсировал начало забастовки и блокирование улиц с 07:30 22 сентября.