Հուլիսի 7–ի նիստը չի՞ կայանա. տևական ժամանակ է՝ ՍԴ նիստերին քվորում չի ապահովվում
Սահմանադրական դատարանում վաղը՝ հուլիսի 7–ին ժամը 11:00–ին նախատեսված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը (թեև Քոչարյանի փաստաբանները ՍԴ-ից հետ են վերցրել դիմումը, սակայն մինչեւ այս պահը ՍԴ–ն չի որոշել դիմումը վարույթ ընդունել–չընդունելու հարցը)։ Նիստն ամենայն հավանականությամբ այն չի կայանա, քանի որ կասկածի տակ է նիստին անհրաժեշտ թվով դատավորների մասնակցության հարցը։
NEWS.am–ի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է առնվազն ՍԴ հինգ դատավոր, մինչդեռ այս պահի դրությամբ ՍԴ–ում կա չորս դատավոր։ Հրայր Թովմասյանը, ով ԱԺ–ի կողմից ընդունված Սահմանադրական վիճահարույց փոփոխությունների արդյունքում այլևս ՍԴ նախագահ չէ, գտնվում է պաշտոնական արձակուրդում։ Արձակուրդում է նաև ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը, իսկ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին, որոնց լիազորությունները Սահմանադրության փոփոխությամբ համարվում են վաղաժամ դադարեցված, չի հաջողվում ներկայանալ ՍԴ։
Մասնավորապես, Հրանտ Նազարյանը հուլիսի 3–ին փորձեց մուտք գործել Սահմանադրական դատարանի վարչական շենք, սակայն, ոստիկաններն առանց որևէ իրավական հիմնավորման, արգելեց նրա մուտքը։
Այսինքն ներկա պահին ՍԴ–ում աշխատում են չորս դատավորներ՝ Վահե Գրիգորյանը, Արայիկ Թունյանը, Արման Դիլանյանը և Աշոտ Խաչատրյանը։ Հուլիսի 7–ի ՍԴ նիստը հնարավոր է՝ կայանա միայն այն դեպքում, եթե Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն ընդհատեն իրենց արձակուրդը և վերադառնալով՝ մասնակցեն նիստին։
Էդգար Ղազարյանը NEWS.am–ին հայտնեց, որ տեղեկություն չունի՝ արդյոք այդ դատավորները նման մտադրություն ունեն, թե՞ ոչ։
Նկատնեք, որ ներկա պահին ՍԴ–ն անգամ իրավազոր չէ փոխելու Սահմանադրական դատարանի կազմը, քանի որ Սահմանադրական դատարանի նախագահն է սահմանում դատական կազմի փոփոխության և դատական կազմը նախագահելու ժամանակացույցը, իսկ ներկա պահին Բարձր դատարանը նախագահ չունի։ Վիճահարույց Սահմանադրական փոփոխութունների հիմքով Հրայր Թովմասյանը չի համարվում ՍԴ նախագահ, իսկ նրան փոխարինող Ալվինա Գյուլումյանի լիազորությունները նույն վիճահարույց փոփոխության ուժով, դադարեցված են։ Վարչապետի և ԱԺ նախագահի ֆեյսբուքյան գրառումների համաձայն՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարող է համարվում ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը, մինչդեռ վերջինս հայտարարել է, որ դրա համար դեռևս առկա չէ իրավական հիմք։
ՍԴ աշխատակազմի ղեկավարը միաժամանակ տեղեկացրեց, որ վերջին անգամ ՍԴ–ն նիստ է գումարել հունիսի 30–ին, սակայն նիստը չի կայացել, քանի որ քվորում չի եղել։
Էդգար Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ ՍԴ-ն մինչեւ օրս չի քննարկել ՍԴ դիմումը հետ վերցնելու մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, ինչպես նաեւ հունիսի 22-ին ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկող՝ ԲՀԿ-ի դիմումը։
Մնում է արձանագրել, որ ներկա պահին խաթարված է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունն ապահովող բարձրագույն մարմի աշխատանքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.