Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրության ժամկետն անվերջ երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, մենք առնվազն մեկ անգամ հիմա կերկարացնենք»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց նաև, որ այդ ընթացքում ՀՀ կառավարությունը կփորձի կատարելագործել նաև արտակարգ դրության մասին ՀՀ օրենսդրությունը այնպես, որ արտակարգ դրության ռեժիմը վերացնելուց հետո կառավարությունը հակահամաճարակային քաղաքականություն վարելու որոշակի գործիքներ ունենա:
«Այո, մենք քննարկում ենք, որ չենք կարող անվերջ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը: Դա խնդիր է, բոլորիս համար է խնդիր, բայց մյուս կողմից չենք կարող նաև համաճարակային վիճակը հաշվի չառնել»,- ասաց վարչապետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 14:23
Член группы «Альтернативные проекты» Ваге Ованнисян пишет:
-
2024-04-26 13:50
В Вашингтоне по случаю 109-й годовщины Геноцида армян Комитет «Ай дата» США провел ежегодный Марш справедливости.
-
2024-04-26 13:47
Христианские лидеры Британии направили письмо правительству с призывом признать Геноцид армян. Об этом сообщает «Cruxnow», цитируя статью Чарльза Колинза.
-
2024-04-26 13:45
Армения выдвинула трех кандидатов на должность судьи в Европейском суде по правам человека.