Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցը կապ է հաստատել ՀՀ բարձրաստիճան սպայի հետ․ ԱԱԾ
ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը, Facebook սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից կորզել տեղեկություններ ՀՀ ԶՈւ վերաբերյալ:
«Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների «արհեստավարժ հետախույզները», հավատարիմ մնալով իրենց բնորոշ պարզունակ գործելաոճին և օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, շարունակում են համացանցի սոցցանցերում գրանցել արտերկրում բնակվող հայերի անուններով կեղծ էջեր և ներկայանալով որպես գործարար-բարերարներ, կամ ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայողներ, ծանոթություններ են հաստատում հայ զինծառայող-օգտատերերի, կամ նրանց հարազատների հետ ու շփումների ընթացքում փորձում են կորզել ռազմական բնույթի տեղեկություններ»,- գրված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների գործողություններն այնքան նույնաբովանդակ և պարզունակ են, որ ՀՀ ԶՈւ զինծառայող-օգտատերերը գրեթե առաջին իսկ արտահայտությունից հասկանում են, որ գործ ունեն ադրբեջանական «հզոր հետախույզի» հետ և դադարեցնում են նրանց հետ շփումներն ու անմիջապես իրազեկում համապատասխան մարմիններին:
«Չնայած նշված հանգամանքին՝ այնուամենայնիվ, ՀՀ ԶՈՒ-ում դեռևս կան առանձին զինծառայողներ, այդ թվում հրամանատարական կազմի շրջանում, ովքեր միամտորեն կարծելով, որ հաղորդակցվում են իրենց նախկին ծառայակիցների կամ ենթակաների հետ, նամակարգրությունների ընթացքում քննարկում են զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր»,- հայտնում են ԱԱԾ-ից:
Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից և չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց և զինծառայողներին, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել Ազգային անվտանգության ծառայություն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».