«Յուքոմը» բացահայտել է «Բիլայնի» գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները
Հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ-ին՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ «Յուքոմ» ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։
Այս առիթով «Յուքոմը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշում է, որ այդ գործարքը ենթակա է արգելման մի քանի հիմքերով:
Ըստ «Յուքոմի»՝ «Թիմ» ՍՊԸ-ի ու և նրա ղեկավարության գործողությունները պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն (ներառյալ՝ չբացահայտված՝ Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցություն)։ Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը հակասում է Տնտեսական մրցակացության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածներին, և համակենտրոնացումը ենթակա է ՏՄՊՊՀ կողմից արգելման։
«Յուքոմ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ու նախկին փոխտնօրեն և ռազմավարական գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը (ոչը մինչ այսօր հանդիսանում է «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ), ընկերության գնահատմամբ, խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները, ինչպես նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործարքը բանակցելիս և ՏՄՊՊՀ ներկայացված հուշագիրը կնքելիս օգտագործել են «Յուքոմ» ՓԲԸ սեփականությունը համարվող գաղտնի տեղեկություն:
«Այսպիսով, գտնում ենք, որ Եսայանների կողմից Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության բացահայտման և օգտագործման արդյունքում է, որ «Թիմ» ՍՊԸ-ն մեկ ամսվա ընթացքում կարողացել է բանակցել և հուշագիր կնքել և պատրաստվում է ձեռք բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերը, այնինչ նմանատիպ գործարքների բանակցությունները տևում են ամիսներ, եթե ոչ ավելի երկար»,- նշված է հայտարարության մեջ:
«Յուքոմը» նաև հայտնում է, որ իրենց պնդումներն ու փաստերը ներկայացրել են նաև ՀՀ ՏՄՊՊՀ:
Միաժամանակ «Յուքոմը» վստահեցնում է նաև, որ պատրաստվում է պաշտպանել իր խախտված իրավունքներն, ինչպես հայաստանյան իրավասու մարմիններում, այնպես էլ միջազգային ատյաններում և ներկա պահին այդ հարցը քննարկում է տեղացի ու արտասահմանցի իրավաբանների հետ:
Հունիսի 8-ին «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ «Յուքոմ» ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու համար։
Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին «Յուքոմ» և հիմնադրեցին «Թիմ» ընկերությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշեց, որ ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եզրակացնի՝ արդյո՞ք այդ գործարքը և նոր օպերատորի ի հայտ գալը չեն խախտի շուկայական մրցակցությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը հաստատեց, որ թե՛ «ՎԵՈՆ Արմենիայի», թե՛ «Թիմի» հայտերը ստացել են այսօր։ Նմանատիպ հայտերի դիտարկման ժամկետը 90 օր է։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «ՎԵՈՆ»-ը բանակցություններ է վարում իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ։
Ավելի վաղ նրանց հետ բանակցությունների մեջ էր «Յուքոմը» (որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում)։
Բայց այնուհետև լուրեր տարածվեցին, որ «Յուքոմի» մենեջեր են նշանակելու «Վեոն Արմենիայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.