Հրապարակվել է առաջիկա օրերի չվերթերի չվացուցակը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook–յան իր էջում հրապարակել է առաջիկա օրերին նախատեսված չվերթերի չվացուցակը։
«Տեղեկացնում ենք, որ ս. թ․ հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:20)», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա 2 չվերթ Ural ավիաընկերության կողմից (Առաջին չվերթ՝ Երևանից մեկնում ժամը 16:25, երկրորդ չվերթ՝ Երևանից մեկնում ժամը 16:45):
Հուլիսի 8-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45):
Հուլիսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):
Հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 15:00):
Հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 14:00):
Նույն օրը կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 19:45):
«Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր», – հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։
Նովոստի–Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.