ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհի զարգացման երկու հնարավոր սցենար է նշել
Կորոնավիրուսի համավարակը խորացրել է անհավասարության հետ կապված առանց այդ էլ բարդ իրավիճակը ինչպես երկրների ներսում, այնպես էլ պետությունների միջև հարաբերություններում։ Համավարակի ավարտից հետո աշխարհը կունենա հետագա զարգացման միայն երկու սցենար։ Այս մասին Aftonbladet-ի համար հրապարակված հոդվածում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Հոդվածում Գուտերեշը նշել է, որ թեև անհնարին է կանխատեսել ապագան, նա համավարակի ավարտից հետո աշխարհի զարգացման միայն երկու հնարավոր սցենար է տեսնում՝ լավատեսական և հոռետեսական:
Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ այդ ուղիներից վատագույնը ենթադրում է գլոբալ դեպրեսիա, որն ուղեկցվելու է սեգրեգացիայով և այլատյացությամբ։
«Եթե այդ սցենարը կյանքի կոչվի, մենք կտեսնենք, թե ինչպես են սաստկանում սեգրեգացիան, պոպուլիզմը և այլատյացությունը։ Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կգործի կամ այսպես կոչված կոալիցիաներում, որոնք ցանկանում են համագործակցել միայն որոշ կոնկրետ խնդիրների շուրջ», - նկատել է նա:
Լավատեսական սցենարն էլ ենթադրում է համընդհանուր վերականգնման և զարգացող պետություններին օգնություն տրամադրելու հաջող ծրագիր։
Նրա խոսքով՝ այդ սցենարի կյանքի կոչմանը կօգնեն առաջիկա ինը ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեմ արդյունավետ և մատչելի պատվաստանյութի ի հայտ գալը։
«Եթե դա տեղի ունենա, իսկ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվի, մենք կսկսենք շարժվել ճիշտ ուղղությամբ և երկու-երեք տարի հետո ինչ-որ չափով կվերադառնանք նորմալ վիճակին»,- նշել է Գուտերեշը:
Գուտերիշի խոսքով՝ առայժմ դժվար է հասկանալ, թե որ ուղղությամբ է շարժվում աշխարհը, բայց անհրաժեշտ է ամեն ինչ անել առաջին սցենարից խուսափելու և երկրորդ սցենարով շարժվելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.