ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները չեն կիսում պետքարտուղարության կարծիքն Ադրբեջանի հարցում - Պանորամա
Պետքարտուղարությունը պատասխանել է հայկական հանձնախմբի կոնգրեսսկանների մտահոգություններին ՝ կապված Ադրբեջանի խոշոր զորավարժությունների ու Բաքվին տրամադրվող ռազմական օգնության հետ: Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն անդրադարձել է այս հարցին, գրում է Ամերիկայի Ձայնը։
Հունիսի վերջին ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանեց ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնի ու Կոնգրեսում հայկական հանձնախմբի մի շարք այլ կոնգրեսականների՝ պետքարտուղար Պոմպեոյին ու պաշտպանության նախարար Էսփերին հասցեագրված նամակին, ուր կոնգրեսականները մտահոգություն էին հայտնում Ադրբեջանի մայիսի 18-22-ի խոշոր զորավարժությունների ու Ադրբեջանին տրամադրվող ավելի քան 100 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնության շուրջ: Կոնգրեսականները վտանգավոր և ապակայունացնող են որակել, հատկապես համավարակի պայմաններում անցկացվող այս զորավարժությունները: Անգամ նորմալ պայմաններում դրանք անընդունելի են՝ ելնելով զորավարժությունների հարձակողական բնույթից և ծավալից, նշել են կոնգրեսականները, ովքեր մեղադրել են Ադրբեջանին ԵԱՀԿ-ի 2011 թվականի Վիեննայի փաստաթղթի դրույթները խախտելու մեջ: Փաստաթուղթը սահմանում է նման ռազմական ակտիվության կանոնակարգը և տեղեկացման դրույթները:
Պատասխան նամակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մերի Էլիզաբեթ Թեյլորը նշել է, որ ԱՄՆ նախկինում իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանին խոշոր զորավարժությունների թափանցիկության բացակայության վերաբերյալ: Ըստ նրա, Վաշինգտոնը կշարունակի Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել ռազմական ակտիվության ողջ տեղեկատվության տրամադրման կարևության վրա:
Պետքարտուղարությունը, սակայն, ընդգծում է՝ իրենց ձեռքում եղած տեղեկության ուսումնասիրությունը չի բացահայտում, որ ադրբեջանական զորավարժությունները խախտել են Վիենայի փաստաթղթի դրույթները: Թեյլորն ընդգծել է, որ ԱՄՆ կարևորում է Ադրբեջանի և Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը, որը ներառում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներքո հայկական և ադրբեջանական զորամիավորումների ներգրավվածությունը: Պետքարտուղարությունը հավելել է՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական ծրագրերը Ադրբեջանի հետ բխում են ԱՄՆ-ի, Ադրբեջանի և տարածաշրջանային գործընկերների ազգային շահերից՝ օգնելով ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը: Դրանք չեն իրականացվում Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանների կամ շփման գծի մոտ, չեն նպաստում Ադրբեջանի հարձակողական հնարավորությունների մեծացմանը և չեն սպառնում Հայաստանին ու տարածշրջանին, նշված է պետքարտուղարության պատասխան նամակում:
«Ադրբեջանի զորավարժություններին մասնակցել է 10 հազարանոց զորաբանակ՝ չհաշված զրահատեխնիկան, տանկերը և հրետանին: Պետքարտուղարության պատասխանը, որ դա չի պահանջում տեղեկացում, ըստ Վիենայի փաստաթղթի, սխալ է: Զորավարժությունների մակարդակն ու ծավալը ակնհայտ պահանջում են դա»,- ասում է Փալոնը:
Ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին, ըստ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահի, կողմնակալության վառ դրսևրում է, որը խախտում է ուժերի հարաբերակցության շուրջ համաձայնությունը, որով անկախ վարչակազմից, Հայաստանին ու Ադրբեջանին մշտապես տրամադրվել է նույնաչափ ռազմական օգնություն:
«Անգամ եթե տրամադրվող այդ միջոցները չեն ծախսվում Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, հարյուր միլիոն դոլարի ռազմական օգնության շնորհիվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում ազատված միջոցներով Թուրքիայից կամ այլ երկրից գնել հարձակողական զենքեր»,- կարծում է կոնգրեսականը:
Փալոնը տեղեկացրեց, որ այժմ հայկական հարցերով հանձախումբը փորձում է որոշակի դրույթներ ներառել հուլիսի վերջին Ներկայացուցիչների պալատի օրակարգում ներառվող Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծում (National Defense Authorization Bill), որով մարդու իրավուքները խախտող երկիրը պետք է զրկվի ռազմական օգնություն ստանալու հնարավորությունից: Ըստ կոնգրեսականի, Ադրբեջանը հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության խախտումներով և ռազմատենչ քաղաքականությամբ, ուստի չպետք է ներառվի պաշտպանական այն ծրագրում, որով ստացել է 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-22 14:52
Жертвами израильских ударов по сектору Газа за минувшие двое суток стали 130 человек, 263 получили ранения. Об этом сообщает РИА Новости со ссылкой на министерство здравоохранения Газы.
-
2025-03-22 14:51
Почти 350 человек были задержаны в Турции в пятницу в связи с массовыми протестами, вспыхнувшими после ареста мэра Стамбула Экрема Имамоглу. Об этом, как передает РИА Новости, сообщил глава МВД страны Али Ерликая.
-
2025-03-22 14:49
В Армении представили новую надпартийную гражданскую инициативу под названием "Мост", цель которой — укрепление связей между Арменией, Диаспорой и дружественными государствами, в частности с Россией. Об этом в мультимедийном пресс-центре Sputnik Армения сообщил сооснователь проекта, бывший депутат парламента Арман Абовян.
-
2025-03-22 14:28
«По любым объективным меркам, Никол Пашинян оказался худшим переговорщиком, который когда-либо был в Армении». Об этом в соцсети Facebook написал экс-глава МИД Армении Вардан Осканян.