Հայաստանում տխուր ավանդույթ է դառնում, որ յուրաքանչյուր իշխանություն ցանկություն ունի Սահմանադրությունը ձևելու. փաստաբան
Հայաստանում տխուր ավանդույթ է դառնում, որ յուրաքանչյուր իշխանություն ցանկություն ունի Սահմանադրությունը ձևելու։ Այս մասին հայտարարել է փաստաբան Երվանդ Վարոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում։
Վարոսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սահմանադրության մեջ կիսատություն կա, և Սահմանադրությունը քաղաքացիներն իրենցը չեն համարում`նշելով, որ 2021թ.–ին, երբ փոխվի Սահմանադրությունը, այն լիարժեք կարտահայտի ժողովրդի կամքը։
«Սահմանադրությունը քաղաքացին չպիտի էլ հասկանա, որ համարի իրենը կամ չհամարի։ Այն բավականին բարդ իրավական փաստաթուղթ է, որպեսզի քաղաքացին համարի իրենը։ Հայաստանում տխուր ավանդույթ է դառնում, որ յուրաքանչյուր իշխանություն ցանկություն ունի Սահմանադրությունը ձևելու։ Դա այն բացասական երևույթներից է, որն ուղեկցել է մեր երկիրն անկախությունի ի վեր», – ասել է Վարոսյանը`նշելով, որ այդ տենդենցը շարունակվում է։
«Հիմա էլ տեսնում ենք, որ Սահմանադրության շատ դրույթներ Փաշինյանին ուղղակի դուր չեն գալիս, և նա որոշել է ըստ էության դրանք փոխել, չնայած իր պարագայում նա կարող էր ոչինչ էլ չփոխել, որովհետև ինչպես փորձը ցույց տվեց, այսօր իշխող ուժի համար Սահմանադրություն խախտելը մի ըտենց բարդ բան էլ չի», – նշել է փաստաբանը։
Անդրադառնալով այն հարցին, որ իշխանության կողմնակիցները նշում են, որ դա բարեփոխում է, իսկ ընդդիմախոսներն ասում են, որ սահմանադրական հեղաշրջում է` Վարոսյանը նշեց, որ Սահմանադրության ցանկացած խախտում սահմանադրական հեղաշրջում է, Սահմանադրությամբ չնախատեսված ցանկացած գործընթաց հեղաշրջում է։
«Ցանկացած իշխանություն միշտ ինչ–որ պատճառաբանություն գտել է Սահմանադրություն փոխելու համար։ Ինչ վերաբերում է «նախկին թալանչի ռեժիմի մասնիկներ կամ նախկիններ, ներկաններին», այս սահմանագիծն այնքնան մտացածին է, այն գոյություն էլ չունի։ Այդ նախկինների 95%–ը վերապրոֆիլավորվել է, ժավելով լվացվել է, նորացվել է, և այսօր նոր իշխանությունների տակ նորմալ տեղավորված է», – նշեց Վարոսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 10:56
Некоторые участки ереванского административного района Кентрон в течение 10 часов будут лишены фиксированной связи, которая обеспечивается провайдером Ucom. Об этом сообщает пресс-служба компании.
-
2025-07-03 10:55
В рамках действий, направленных против РПА и Сержа Саргсяна, власть уже направила в суд четвёртое дело против президента Саргсяна.
-
2025-07-03 10:54
Консульский доступ к арестованным гражданам России в Азербайджане до сих пор не предоставлен, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-07-03 10:24
Вопрос объединения общин Хой и Вагаршапат в Армавирской области Армении - чисто политический шаг властей страны. Об этом заявил Sputnik Армения политолог, лидер партии "Демократическая альтернатива" Сурен Суренянц.