ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ՞
Արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կերկարաձգվի առնվազն ևս մեկ անգամ, երկուշաբթի օրը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, առնվազն այս անգամ մենք կերկարացնենք»,- ասաց նա պարետային նիստից հետո կայացած ճեպազրույցում։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. արտակարգ դրության ռեժիմը իշխանությունները կարող են երկարացնել և՛ երկու, և՛ երեք անգամ, բայց համաճարակաբանական տեսանկյունից՝ գործնականում ոչ մի օգուտ դրանից չկա։ Շուտով կլրանա 4-րդ ամիսը, երբ երկիրն ապրում է արտակարգ ռեժիմով, սակայն վիրուսի տարածման հետ կապված իրավիճակը լոկ վատթարանում է։ Այդ ինչպե՞ս պիտի դա (իրավիճակը) բարելավվի արտակարգ դրության հերթական երկարաձգումով։
Այո, այդ կերպ կարելի է հասարակությանը հետ պահել հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ անցկացնելուց, այո, կարելի է մարդկանց ստիպել դիմակներ կրել այս շոգին, քրտնաթաթախ լինելով, կարելի է պարզապես ստիպել նրանց նստել տանը։ Բայց ինչպես ցույց տվեց դառը փորձն ու տխուր վիճակագրությունը, նման կոշտ միջոցների բժշկական կանխարգելիչ արդյունքը եթե ոչ զրոյական, ապա չնչին է։ Ամեն օր վարակվում են հարյուրավոր մարդիկ։
Այս խորապատկերին ընդհանրապես անհեթեթ է դիմակային ռեժիմի խախտումների համար տուգանքների բարձրացման նախաձեռնությունը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել մի օրինագիծ, համաձայն որի՝ փակ տարածքներում դիմակ չկրելը պետք է պատժվի 50 հազար դրամ տուգանքով, իսկ բաց վայրերում՝ 20 հազար դրամ։ Սա, իհարկե, աղաղակող ցինիզմ է, հատկապես գործազրկության աճի, բնակչության եկամուտների մակարդակի անկման և սոցիալական ոլորտի ճգնաժամի ներկայիս պայմաններում։ Սա, անշուշտ, աղաղակող ցինիզմ է, հաշվի առնելով թավշե իշխանության այն կարգախոսը, որ «Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։ Սա, իհարկե, բաց մարտահրավեր է հասարակությանը։ Բայց այդ ամենով հանդերձ՝ գաղափարը նաև պարզապես զուրկ է կանխարգելիչ տրամաբանությունից. Եվ ահա թե ինչու։
Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում դիմակները չկրելու համար մարդիկ տուգանվում են 10 հազար դրամով։ Ակնհայտ է, որ այդ գումարն առավել քան պատկառելի է միջին վիճակագրական քաղաքացու համար։ Թվում է, թե նման ցավագին տուգանքի ենթարկվելու հեռանկարը պիտի որ զսպող գործոն դառնար դիմակային ռեժիմի խախտումների առումով։ Բայց վիճակագրությունը վկայում է այն մասին, որ խախտումների թիվը գնալով ավելանում է։ Եթե մեկ ամիս առաջ օրական գրանցվում էր մոտ 1000-1500 խախտում, ապա այժմ այդ ցուցանիշը տատանվում է 2500-2800-ի սահմաններում։ Այսինքն տուգանային պատժամիջոցները, ըստ էության, ամենևին չեն բարձրացնում դիմակային կարգապահությունը։
Այո, այստեղ կարելի է վկայակոչել այն փաստը, որ իրավապահ մարմինների վերաբերմունքն ավելի կոշտ է դարձել, որ հիմա ներողամտություն ավելի քիչ է ցուցաբերվում, քան նախկինում։ Բայց ամեն դեպքում յուրաքանչյուր մեթոդ պետք է ունենա արդյունավետության չափորոշիչ։ Տվյալ դեպքում որպես այդպիսին կարող է ծառայել խախտումների թվի դինամիկան։ Եվ ահա դա (դինամիկան) ցույց է տալիս, որ խախտումների թիվն աճում է: Համապատասխանաբար, մեխանիզմը չի աշխատում այնպես, ինչպես որ պետք է։ Կանխարգելիչ տեսանկյունից։ Եվ այդ առումով տուգանքների չափը բարձրացնելու նախաձեռնությունը դժվար թե ինչ-որ բան էապես փոխի։ Եթե 10 հազար դրամ տուգանքի դեպքում մարդիկ խախտում են դիմակային ռեժիմը, ապա կխախտեն նաև 20 հազարի պարագայում։ Եվ այստեղ միանգամայն բնականորեն հարց է ծագում տուգանքների գաղափարի հեղինակների նպատակների մասին։ Ակներև է նաև այդ հարցի պատասխանը. նպատակները ֆիսկալային են:
Այստեղ թերևս նշենք. դատելով նրանից, որ ներկայումս 10 հազար դրամով տուգանվում է օրական միջինը մոտ 2800 մարդ (քիչ ավելի, քիչ պակաս), ապա հավաքվում է միանգամայն պատկառելի գումար՝ օրական 28 միլիոն դրամ։ Այսինքն տուգանքների բարձրացման նախաձեռնությունը թույլ կտա ավելացնել այդ գումարն առնվազն երկու-երեք անգամ։
Հայտնի է, որ ճգնաժամի պայմաններում կտրուկ նվազել է միջոցների հոսքը գանձարան։ Այս տարվա հենց միայն մայիսին վճարված հարկերի գումարը 24 միլիարդ դրամով ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա մայիսին։ Հավանաբար, տեսնելով այդ տխուր պատկերը՝ իշխանությունը ցեյտնոտի մեջ փնտրում է միջոցների ներհոսքի նոր, այսպես ասած՝ ոչ ավանդական կամ այլընտրանքային աղբյուրներ։ Ամենայն հավանականությամբ, տուգանքների ավելացումը հենց այդօրինակ այլընտրանքային աղբյուրներից մեկն է։ Բայց այդ ի՜նչ ծանրագույն վիճակում է իրականում հայտնվել երկիրը, եթե բյուջեի ճեղքերը ստիպված են կարկատել դիմակային ռեժիմը խախտողների հաշվին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:36
Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.
-
2025-07-28 10:13
В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.