Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ քրգործ չի հարուցվել, թեեւ սպառնացողի ինքնությունը հայտնի է
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, մասնակի բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։
Դատական ակտի հրապարակումից հետո դատավոր Արսեն Նիկողոսյանի նկատմամբ սկսվել են ճնշումներ։ Մասնավորապես սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից արշավ է սկսվել նրա դեմ՝ հնչեցնելով վիրավորական եւ սպառնալից արտահայտություններ։
Նրա նկատմամբ հակաքարոզչությանը միացել էր նաեւ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։Դատավորը ԲԴԽ նախագահին դիմում էր հասցեագրել՝ նշելով, որ իր և իր ընտանիքի անդամների հասցեին սկսել են տարածել վիրավորանք և սպառնալիքներ պարունակող գրառումներ, ինչի կապակցությամբ ԲԴԽ-ն նախ հանդիպեց դատավորի հետ, ապա հայտարարեց, որ դիմել է ոստիկանություն՝ սահմանված կարգով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու։ Այժմ ոստիկանությունն ապահովում է նրա անվտանգությունը։
Դեռեւս հուլիսի 1-ին պաշտոնապես ոստիկանությունը տեղեկացրեց, որ սպառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը պարզվել է, սակայն քրեական գործ առ այս պահը չի հարուցվել։
Հատկանշական է, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը այն գիտնական իրավաբաններից է, որը մեծ հարգանք ու վարկանիշ ունի փաստաբանների շրջանում, մասնագիտական համայնքում, իսկ նրա նախագահությամբ դատական նիստերը կարելի է համարել օրինակելի։
Նշենք, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի վարկանիշը հուլիսի 1-ի դրությամբ 66 միավոր է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.