ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ՝ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Ենթակառուցվածքներիզարգացումը կարևոր քայլ է ոչ միայն էկոգյուղերի ցանցի ստեղծման, այլև մայրաքաղաք-գյուղ զարգացման տարբերությունը մեղմելու համար:
Երկու տարի առաջ, Հերմոնը դարձել է էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայր: Իսկ 2020 թվականին, գյուղում ավելացել է լուսավորված՝ հիմնական փողոցների թիվը: Վայոց ձորի մարզի այս գյուղում ևս ժամանակակից ենթակառուցվածքի ներդրումն իրականացվել է փուլերով: Առաջին ծրագրով տեղադրվել է 33 LED լուսարձակ, լուսավորվել է ավելի քան մեկ կիլոմետր ճանապարհահատված, որի արդյունքում, գյուղում հաղթահարվել է ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած 27 տարվա վաղեմության խնդիր: Երկրորդ ծրագրով, տեղադրվել է ևս 23 LED լուսարձակ: Ընդհանուր առմամբ, Հերմոնում այժմ կա 55 նման լուսարձակ: Էներգախնայող համակարգը թույլ է տալիս լուսավորվել ավելի քան 2 կմ տարածք՝ ընդգրկելով գյուղի հիմնական փողոցները:
Իրավիճակով պայմանավորված, ծրագիրն իրականացնող կողմերը նոր համակարգի հերթական հատվածի գործարկմանը չեն մասնակցել, սակայն կազմակերպված հարցախույզի միջոցով փորձել են բացահայտել գյուղի բնակիչների տրամադրությունը:
Ժամանակակից համակարգի արդյունավետությունը, սովորաբար, առաջինն արձանագրում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ նշելով, որ կրճատվում են համայնքային ծախսերն ու տնտեսվում են բյուջեի միջոցները: Գյուղացիների համար դա կարևոր ցուցանիշ է. կա այն գիտակցությունը, որ խնայողությունների հաշվին կլուծվեն այլ խնդիրներ: Հերմոնի բնակիչները ներկայացրել են ծրագրի դրական ազդեցության՝ իրենց կարծիքն ու վերլուծությունը:
Ֆերմերային փոքրիկ տնտեսություն վարողները փաստել են, որ գյուղում նկատելի ակտիվություն և շարժ է արձանագրվել: Լուսավորությունը նպաստել է գիշերային անվտանգ անցուդարձին և կրճատել մեղվի փեթակների վրա արջերի հարձակման դեպքերը:
Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում են ավելի երկար և կրկնակի արդյունավետությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.