Շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիները հանրային բաց տարածքքներում կարող են դիմակ չկրել
Շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիները հանրային բաց տարածքքներում կարող են դիմակ չկրել։ Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ լրացում կատարելով 2020 թվականի մայիսի 3-ի N63 որոշուման մեջ։
Լրացումների մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`
1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման 6-րդ կետում «իրականացնելիս:» բառից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից»։
ԱՌԿԱ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 18:26
Саркис Карапетян – сын главы ГК "Ташир" Самвела Карапетяна – заявил, что решение Апелляционного суда оставить его отца под арестом было для него предсказуемым.
-
2025-07-04 18:23
Российские телеканалы, транслирующиеся в Армении, периодически создают фон ненависти и вседозволенности, говорится в заявлении Комиссии по телевидению и радиовещанию Армении.
-
2025-07-04 18:22
Накануне шествия в поддержку Самвела Карапетяна оппозиционные активисты сообщают о массовых вызовах в полицию и следственные органы. Об этом заявила "Инициатива пяти правозащитников".
-
2025-07-04 18:19
Включенный в список Всемирного культурного наследия ЮНЕСКО Кафедральный собор Ани, расположенный на территории археологической местности Ани, реставрируется. Об этом пишет ermenihaber.am.