GALLUP-Ի ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ 85% ԿԱԶՄՈՂ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄԱԿ ՉԵՆ ԿՐՈՒՄ
«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից օրերս ներկայացված սոցհարցման արդյունքները բուռն և անմիանշանակ արձագանք հարուցեցին։ Փորձագետները հիմնականում կասկածի տակ են առնում դրանց համապատասխանությունն իրողություններին, ընդդիմությունը ծաղրում է՝ պնդելով, որ թվերը «նկարված» են իշխանությունների պատվերով, իսկ բնակչության գերակշիռ մասն ակնհայտորեն այն վիճակում չէ, որ հետաքրքրվի սոցիոլոգիական մանիպուլյացիաներով։ Այդուհանդերձ փորձենք ընդունել, թե տվյալներն իրական են։ Ի՞նչ պատկեր է ուրվագծվում այդ դեպքում, և ի՞նչ եզրահանգումներ են բխում:
Նախևառաջ համեմատենք ներկայիս տվյալները մեկ տարի առաջ նույն գրասենյակի կողմից և նույն հարցաթերթիկով անցկացված սոցհարցման արդյունքների հետ։
Ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ հարցվողների 85%-ը հավանություն է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, հայտնել է ներկայացուցչության ղեկավար Արման Նավասարդյանը: Ուղիղ մեկ տարի առաջ նույն ինքը հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն է տալիս 81,6%-ը։ Ստացվում է տարօրինակ պատկեր. անցած գարնանը, երբ Հայաստանում իրավիճակը տագնապի և մարտահրավերների լրջության աստիճանով անչափ հեռու էր ներկա վիճակից, Փաշինյանի վարկանիշը գրեթե 4%-ով ավելի ցածր է եղել, քան հիմա, երբ իշխանություններն իրենք են աղետալի անվանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը։
Այսինքն կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների ակնհայտ ձախողման, տնտեսական և սոցիալական լարվածության կտրուկ աճի և մոտ ապագայի վերաբերյալ ծայրահեղ հոռետեսական կանխատեսումների պայմաններում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը փորձում է մեզ համոզել, թե Փաշինյանի վարկանիշն աճել է։ Իշխանություններին մատուցած ավելի վատ ծառայություն, պետք է խոստովանել, պատկերացնելն անգամ դժվար է. եթե շատ էին ուզում հաճոյանալ, ապա կարելի էր դա անել ոչ այդչափ կոպիտ ձևով և սահմանափակվել ավելի ճշմարտանման թվերով։
Իսկ եթե իրավիճակին նայենք հենց իշխանությունների աչքերով, ապա բավական հավանական է հետևյալ ընթացքը. անցած տարի նրանք այնքան վստահ էին սեփական վարկանիշի առումով, որ ժողովրդականության որոշակի անկումը 2018-ի համեմատ նրանց չէր մտահոգում, իսկ այսօր իշխանությունը կորցնելու խուճապային վախը ստիպում է Փաշինյանին «նկարել» արդեն ծայրահեղ անիրատեսական թվեր։
Դե, այո, Աստված նրա հետ՝ այդ Գելափի. սոցիոլոգիան մեր օրերում վերածվել է, ըստ հայտնի ասացվածքի՝ «երաժշտության» համար վճարող պատվիրատուի սպասուհու։ Անդրադառնանք սոցհարցման հեղինակների վարձվածության մասին վկայող մեկ այլ՝ ավելի համոզիչ ու արդիական փաստարկի։ Խոսքը դիմակների արդեն ձանձրացրած խնդրի մասին է, որը դարձել է իշխանությունների յուրօրինակ սևեռուն գաղափարը, քանզի նրանք խորապես համոզված են, թե բավական է հասնել դիմակների համատարած կրման, և «կորոնայի» տարածումը կտրուկ կկրճատվի։
Բազմաթիվ փորձագետների կարծիքով, եթե Նիկոլ Փաշինյանը գարնան սկզբին, երբ իր վարկանիշը դեռ բավական բարձր էր, դիմեր բնակչությանը նույն այն սրտաճմլիկ ճառերով, որ ամեն օր արտասանում է հիմա, կարգապահության հետ կապված ոչ մի խնդիր չէր առաջանա։ Վարչապետի կողմնակից քաղաքացիների և նրան գրեթե մեսիա համարողների մի մեծ տոկոս հլու-հնազանդ դիմակներ կկրեր, նույնիսկ չգիտակցելով, թե ինչի համար. միայն նրա հանդեպ ունեցած անսահման վստահության մղումով։ Սակայն համավարակի ամենասկզբում կորոնավիրուսի հանդեպ հենց իր՝ վարչապետի անլուրջ, կարելի է վստահորեն ասել, հանցավոր անլուրջ վերաբերմունքի հետևանքով նրա նվիրյալները ուրախությամբ հետևեցին իրենց կուռքի օրինակին և չպահպանեցին կանոնները։ Արդյունքում առկա է վարակի անվերահսկելի մոլեգնության և դրա տարածումը կասեցնելու իշխանությունների անզորության ներկայիս իրավիճակը։
Ինչ վերաբերում է բնակչության մնացած մասին՝ իշխանություններին քննադատող փոքրամասնությանը, ապա կհամարձակվենք կարծիք հայտնել, որ հենց այդ մարդիկ են այս չորս ամիսների ընթացքում առավել կարգապահ պահվածք դրսևորել՝ խստիվ հետևելով պարետատան բոլոր կանոններին ու ցուցումներին։ Քանզի կրթվածության ու ինտելեկտի շնորհիվ գերազանց գիտակցել են նոր վիրուսի ողջ վտանգավորությունն ու սպառնալիքին համապատասխան սոցիալական վարքագծի անհրաժեշտությունը , ի տարբերություն Փաշինյանի ընտրազանգվածի։
Այժմ՝ հարց. եթե հեղափոխության առաջնորդը վայելում է բնակչության անվերապահ վստահությունը, ապա ինչո՞ւ է այդ 85%-ը, կամ նրանց մեծամասնությունն անտեսում նրա հիստերիկ կոչերն ու չի պահպանում հակակորոնավիրուսային անվտանգության միջոցները։ Չէ՞ որ նման բարձր տոկոսը կապահովեր դիմակների գործնականում համատարած կրումը՝ հաշվի առնելով «քննադատների» կարգապահությունը։ Բայց որտե՞ղ են նրանք, 85% կազմող այդ հավատարիմ նիկոլականները, ինչո՞ւ չեն օգնում իրենց կուռքին հաղթել կովիդին և չափազանց համոզիչ փաստ ավելացնել հեղափոխության «100 նվաճումներին»։ Ինչո՞ւ են ստիպում խեղճ վարչապետին դեսուդեն ընկնել մեղավորների որոնումներով, ուղղելով ահեղ հայացքն ում վրա ասես, միայն ոչ իր՝ սեփական սիրելի անձի։
Միակ ճիշտ պատասխանը Փաշինյանի վարկանիշի վերաբերյալ, որի մասին հիմա գուշակություններ են անում բոլորը, հավանաբար, ընկած է հենց այն մարդկանց տոկոսի հարթությունում, որոնք պատրաստ են հետևել նրա կոչերին. թեկուզև կուրորեն, և աջակցել վարչապետին՝ այդ լրջագույն մարտահրավերը հաղթահարելու փորձերում։ Որը մեծագույն հաջողությամբ հաղթահարեցին հարևան Վրաստանում, համոզիչ կերպով ապացուցելով, որ վճռորոշ խոսքը պատկանում է ոչ թե բնակչությանը, այլ երկրի ղեկավարության գործողությունների խոհեմությանը, պրոֆեսիոնալիզմին և վճռականությանը, որոնք անպայման կգտնեն համապատասխան արձագանք և լիակատար ըմբռնման կարժանանան քաղաքացիների կողմից:
Այս իրավիճակում հետաքրքիր հարց է ծագում. ինչպիսի՞ն էր Վրաստանի վարչապետի վարկանիշը համավարակի սկսվելուց առաջ, և ինչպիսի՞ն է այսօր։ GALLUP-ի հայաստանյան ներկայացուցչության տրամաբանությամբ՝ պիտի որ նվազած լինի…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2021-01-22 16:45
На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.
-
2020-11-11 11:42
Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.
-
2020-11-08 14:06
28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.
-
2020-09-26 10:19
Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.