Վերաքննիչը որոշել է բեկանել Ծառուկյանին չկանալավորելու մասին որոշումը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը կքննի Առաջին ատյանի դատարանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում է կայացրել դատախազության ներկայացրած բողոքի առնչությամբ։
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը: Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։
«Քիչ առաջ մենք էլ հեռախոսազանգի միջոցով տեղեկացանք Վերաքննիչի որոշման մասին։ Ըստ այդմ, Վերաքննիչը որոշել է բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` այն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով»,–ասաց Խաչատրյանը` հավելելով, որ, ըստ այդմ, այս պահին Ծառուկյանին դեռ չեն կալանավորի։
Նա հայտնեց, որ որոշումը կստանան առաջիկա օրերին, որից հետո կկարողանան մեկնաբանել այն։ Ծառուկյանի պաշտպանի խոսքով` պայքարը շարունակվում է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.