ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել. իմքայլականները վստահեցնում են` ՍԴ դատավորների դիմումը մերժվել է
ՄԻԵԴ-ը հրապարակել է ՍԴ 3 դատավորների եւ Հրայր Թովմասյանի դիմումի վերաբերյալ որոշում, որում նշվում է, որ ՄԻԵԴ-ը մերժում է դատավորների պահանջը` որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը:
«Դատարանը որոշում է կայացրել մերժել դիմող կողմի պահանջը՝ նշելով, որ այն դուրս է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) կիրառման շրջանակից, քանի որ այն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնական իրավունքին լուրջ և անդառնալի վնաս հասցնելու վտանգ չի պարունակում»,- ասվում է ՄԻԵԴ որոշման մեջ:
4 դիմումատուները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, մասնավորապես, պահանջում էին, որ Եվրոպական դատարանը հրահանգի ՀՀ կառավարությանը կասեցնել սահմանադրական փոփոխություններն ու պահպանել նրանց պաշտոնները:
Նշենք, որ սա դիմումի ամբողջական մերժում չէ, այնուամենայնիվ, «Իմ քայլի» պատգամավորները մեկը մյուսի հետեւից իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են, որ ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ դատավորների դիմումը:
Պատգամավոր Արփի Դավոյանը գրել է. «ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։
Սպասում եմ ազգի փրկության սուրբ գործին լծված սահմանագրագետների, միջազգային կոնվենցիաների սիրահարների, մարդու իրավունքների ջատագովների, իրենց անմիտ խոսքը տարբեր եզրույթներով և դրույթներով փաստարկողների վանկարկումներին։
Շտապե՜ք, դուք կարող եք լինել առաջինը»։
Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրել է. «ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը»։
Պատգամավոր Անուշ Բեղլոյանը գրել է. «ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.