ԱՀԿ-ն ընդունել է հավանականությունը, որ COVID-19-ը որոշակի պայմաններում կարող է տարածվել օդում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունել է հավանականությունը, որ COVID-19-ը որոշակի պայմաններում կարող է տարածվել օդում, հայտնում է AP-ը:
Ավելի վաղ Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի գիտնականները գրել էին, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «անկասկած, վիրուսները արտշնչման, խոսելու եւ հազալու ժամանակ արտազատվում են միկրոկաթիլներով, որոնք բավականաչափ փոքր են օդում մնալու համար»: Նրանք կոչ էին արել ազգային եւ միջազգային իշխանություններին, ներառյալ ԱՀԿ-ին, ձեռնարկել պաշտպանության ավելի խիստ միջոցներ:
ԱՀԿ-ն նախկինում բացառում էր այն հնարավորությունը, որ կորոնավիրուսը տարածվում է օդում, բացառությամբ որոշակի բժշկական ընթացակարգերի:
Հինգշաբթի օրը ԱՀԿ-ն փոխել է իր դիրքորոշումը՝ ռեստորաններում, ֆիթնեսի պարապմունքների եւ երգչախմբային դասընթացների ժամանակ COVID-19 բռնկումները գնահատող ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսը կարող է տարածվել օդում:
ԱՀԿ-ն չի կարող բացառել վիրուսի տարածումը օդում «հատկապես որոշակի փակ տարածքներում, ինչպիսիք են մարդաշատ եւ անբավարար օդափոխվող սենյակները, որտեղ երկար ժամանակ վարակված մարդիկ են գտնվում»:
Այնուամենայնիվ, պաշտոնյաները նշել են նաեւ, որ փոխանցման այլ եղանակներ, օրինակ՝ այդ սենյակներում աղտոտված մակերեւույթները կամ մարդկանց միջեւ սերտ շփումները նույնպես կարող են բացատրել հիվանդության տարածումը:
ԱՀԿ-ն նաեւ խոստովանել է, որ COVID-19-ով անախտանիշ հիվանդները նույնպես կարող են փոխանցել հիվանդությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.
-
2025-07-14 13:55
В отношении двух сотрудников автозаправочной станции, расположенной вблизи Эчмиадзина возбуждено уголовное дело за сокрытие следов убийства.
-
2025-07-14 13:53
В Брюсселе началась встреча между премьер-министром Армении Николом Пашиняном, председателем Европейского совета Антонио Коштой и главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-14 13:49
С 11 по 13 июля в Армению въехали 99 автоцистерн со сжиженным газом. Об этом сообщил министр экономики республики Геворк Папоян в социальных сетях.