Последние новости

«Փաստ». ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է ՍԴ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԳՈՒՑԵ ՀԵՏԱՁԳՎԻ ՄԻՆՉև ԱՇՈՒՆ

Газета «Паст» пишет со ссылкой на свои источники, что дата ухода в отпуск Национального Собрания пока не уточнена, поскольку «нужда» в парламенте может появиться в любой момент. Как известно, очередная сессия парламента уже завершена, однако череда внеочередных продолжается.

Մասնավորաբար, երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 13-ին կհրավիրվի արտահերթ նիստ, որի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելուն: Թեպետ, ընդհանուր առմամբ, ներկա դրությամբ ԱԺ օրակարգում արտահերթ կարգով ու հրատապ լուծում ստանալու կարիք ունեցող հարցեր չկան, սակայն իշխանությունների համար մի շարք առանցքային նշանակության հարցեր դեռևս շարունակվում են մնալ օդում կախված։

Մասնավորաբար, դեռևս անորոշ է ՍԴ անդամների ընտրության հարցը։ Մեր աղբյուրը չի բացառել, որ այդ հարցը հետաձգվի մինչև աշուն և քննարկման դրվի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ։ Բանն այն է, որ թեպետ Փաշինյանը մեծ ցանկություն ունի արագացնել այդ պրոցեսը, սակայն մյուս կողմից՝ պետք է գոնե մոտավորապես հասկանան, թե ինչ եզրակացություն կտա ՄԻԵԴ-ը, որը միայն մերժել է ՍԴ անդամների դիմումի հիման վրա միջանկյալ միջոցի կիրառումը, սակայն հիմնական հայցն ընդունել է վարույթ»: 

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ