Последние новости

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 577-ով և հասել 31 969-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 577–ով և դարձել 31 969։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11 589 մարդ, կատարվել է 134 989 թեստավորում, առողջացել են վարակվածներից 19 633–ը։ Գրանցվել է մահվան 565 (+6) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 182 (+2)։

Հուլիսի 10-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 31 392 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է և կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ