Դավիթ Տոնոյան. Հակառակորդն ունի զգալի կորուստներ
Երեկ 12:30 մեր դիրքերից մեկին մոտենում է «ՈՒԱԶ» ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում մեր դիրք, որը գտնվում է անմիջապես ՀՀ տարածքում, կառավարության արտահերթ նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Քանի որ շարժումը անհասկանալի էր, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը, աշխարահգրությունը կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելը՝ կոչ են արել լքել տարածքը, որը իրականացվել է Ադրբեջանի զինծառայողների կողմից՝ թողնելով ավտոմեքենան: Հետո սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատախսան գործողություններով: Հակառակորդը կրելով կորուստներ՝ նահանջել է», - ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ մինչ այժմ նույն սցենարով, տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ, 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է և, որի դադարը եղել է գիշերը 03:30-ից մինչև 05:30:
Նախարարը վստահեցրեց՝ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ:
«Օպերատիվ իրավիճակը ամբողջովին վերահսկվում է ու կառավարելի է», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.