Ավինյան. Չորրորդ անգամ արտակարգ դրության երկարաձգումը պետք է ավելի մեծ զգոնության ազդակ լինի
Արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկրաձգումը բոլորիս համար պետք է ավելի մեծ զգոնության ազդակ լինի, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն: Համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն կառավարելի: Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու:
Ներկայումս դիտարկում ենք արտակարգ իրավիճակներում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենադրական փոփոխությունների հնարավորությունը», - ասաց ՀՀ պարետը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հաստատված վարակակիրների թիվը հասել է 32 հազար 151-ի, որից փաստացի բուժում է ստանում 1 հազար 530-ը:
«Ունենք մոտ 20 հազար բուժված և մահվան 573 դեպք: 546 մարդ ծանր վիճակում է, 111-ը՝ ծայրահեղ ծանր: Թոքային օդափոխման սարքին միացված է 43 պացիենտ: Տանը բուժվում է մոտ 10 հազար անձ», - նշեց Տիգրան Ավինյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.
-
2025-07-02 19:08
Движение «Священная борьба» обратилось с призывом:
-
2025-07-02 19:04
Россияне, находящиеся в Азербайджане, в том числе туристы, сообщили о случаях применения к ним физического насилия со стороны лиц в гражданском, которые представлялись полицейскими, заявили в среду в российском посольстве в Баку. Об этом сообщает РИА Новости.
-
2025-07-02 19:03
Посол Российской Федерации в Баку Михаил Евдокимов был вызван в министерство иностранных дел Азербайджана.