Սերգեյ Լավրովը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:
Այսօր Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երևանի և Բաքվի իր գործընկերների հետ:
«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանության մեջ:
«Ընդգծվում է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես իր ազգային կարողությունների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Բացի այդ, հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական կողմից նաև նշում են, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատման և լրացուցիչ լարվածության աճ առաջացնող հայտարարություններից ու գործողություններից խուսափելու համար, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.