ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը
Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ:
Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը:
Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը:
Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 10:45
Глава Службы национальной безопасности Армен Абазян освобожден от занимаемой должности. Соответствующее распоряжение подписал премьер Никол Пашинян.
-
2025-06-18 10:44
Международный комитет защиты прав человека обратился к Генпрокурору Армении с просьбой оказать содействие для соблюдения и защиты прав российского предпринимателя, главы ГК "Ташир" Самвела Карапетяна. Об этом говорится в обращении вице-президента комитета Ивана Мельникова к генпрокурору Армении Анне Вардапетян.
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.