Последние новости

Շիֆը մտահոգված է Ադրբեջանի սադրիչ գործողություններից

ԱՄՆ կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը անհանգստացած է վերջին օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից սադրիչ և ապակայունացնող գործողություններից, այդ թվում` հայ զինծառայողների հրետակոծությունից: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Այս գործողությունները սպառնում են զինվորների ու քաղաքացիական անձանց կյանքին և մեծացնում են հակամարտության սրման վտանգը, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար, հատկապես գլոբալ համավարակի թեժ շրջանում:

Այս գործողությունները պետք է նաև դիտարկվեն Հայաստանի և Արցախի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության, ինչպես նաև իր սահմանների միջազգային մոնիթորինգ թույլ չտալու համատեքստում: Ես Պետդեպարտամենտին կոչ եմ անում բոլոր կողմերին բացատրել զսպվածության, դիվանագիտության և լարվածության նվազեցման անհրաժեշտությունը»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ