PanARMENIAN.Net. Տավուշում ՀՀ ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցրել
Հայկական զինված ուժերը Տավուշում նոր դիրք են զբաղեցրել, որը չեզոքացնում է այդ շրջանում ադրբեջանական կողմի մեկ ավելի մեծ հենակետի հաղորդակցության ճանապարհները: Այդ դիրքն ու հենակետը սպառնում էին հայկական մի քանի գյուղի, Panarmenian.net-ին ասել է տեղեկացված աղբյուրը, որի անունը՝ ելնելով իրավիճակից, լրատվամիջոցը չի բացահայտում:
Ավելի վաղ փորձագետ, ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմը, բացի մարդկային կորուստներից, ունեցել է նաև անօդաչու թռչող սարքի և դիրքային կորուստ։
Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում, դադար եղել է միայն գիշերը 03։30-ից 05։30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով և լռեցվում: Ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին:
Ադրբեջանական ԶՈւ-ն նաև 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկան, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 18:23
Российские телеканалы, транслирующиеся в Армении, периодически создают фон ненависти и вседозволенности, говорится в заявлении Комиссии по телевидению и радиовещанию Армении.
-
2025-07-04 18:22
Накануне шествия в поддержку Самвела Карапетяна оппозиционные активисты сообщают о массовых вызовах в полицию и следственные органы. Об этом заявила "Инициатива пяти правозащитников".
-
2025-07-04 18:19
Включенный в список Всемирного культурного наследия ЮНЕСКО Кафедральный собор Ани, расположенный на территории археологической местности Ани, реставрируется. Об этом пишет ermenihaber.am.
-
2025-07-04 18:15
В Армении арестовали карабахца Тиграна Улубабяна по подозрению в содействии ограблению в Ванадзоре, сообщает Следственный комитет.