Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ Ի՞ՆՉ, ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ ԳՐԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Տավուշում ռազմական գործողություններից մի քանի օր առաջ հրապարակվել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը մանրամասն ուսումնասիրել եմ, համեմատել եմ նախորդ փաստաթղթի հետ ու մի կարևորագույն խնդիր եմ արձանագրում։
Գիտե՞ ք ինչ։
Ոչ մի տեղ չի գրած Արցախի Հանրապետություն։ Ոչ մի տեղ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ չկա Արցախին տրված՝ Հանրապետության, այսինքն՝ պետության ձևակերպումը։
Արցախը ի՞նչ է, նահա՞նգ է, մա՞րզ է, պատմական տարա՞ծք է, ի՞նչ է Արցախը։
Համեմատեք 2007 թվականի ազգային անվտանգության ռազմավարության հետ՝ ԼՂՀ, իսկ փակագծերում Արցախ։ ԼՂՀ ձևակերպումը կարմիր թելերով անցնում էր։ Ի՞նչ, ՀՀ իշխանություները վախենո՞ւմ են գրեն Արցախի Հանրապետություն։
Հասկանալի է, որ դե յուրե դիվանագիտական ճանաչման խնդիրը կա։ Բայց դե ֆակտո ճանաչումից, ինչի՞ց եք վախենում, ինչո՞ւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ չեք գրում Արցախի Հանրապետություն։
Ալիևն ասում է, թե Արցախն Ադրբեջան է, իսկ Նիկոլը ինչու՞ չի ամրագրում, որ Արցախը երկրորդ հայկական պետությունն է։
Ձեր պարգևավճարային պաթոսը այլևս ոչ միայն զզվելի է, այլև վտանգավոր։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, տեսանյութը հղումով
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:34
Представители московских армянских организаций посетили посольство Исламской Республики Иран в РФ, и выразили свою солидарность с народом Ирана в эти тяжёлые дни.
-
2025-06-17 13:01
"Важно, что администрация президента Трампа, в отличие от администрации Байдена и ЕС, более реалистично и объективно воспринимает важную роль России в мире, а также ущерб, нанесенный самим американцам в связи с их же собственными санкциями против РФ, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак ЗАКАРЯН.
-
2025-06-17 09:33
Принадлежность к народу, историческая судьба которого выкована в единстве религиозного духа, национального достоинства и несгибаемой воли, обязывает нас констатировать: сегодня мы становимся свидетелями опасного размывания этих основ армянской идентичности.
-
2025-06-17 08:47
18 июня в Ереване пройдет HIF Yerevan 2025 — ведущая международная платформа для обсуждения тенденций в сфере гостеприимства и инвестиционного сотрудничества.