Սեյրան Օհանյան. ՀՀ զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրը իրականացնում են բարձր մակարդակով
Նախ ասեմ, որ մեզ համար հիմք պետք է հանդիսանա այն տեղեկատվությունը, որը տարածում է մեր ՊՆ-ն, քանի որ դա պաշտոնական տեղեկատվություն է և ամբողջությամբ մփոփում է բոլոր ուղղությունները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իմ տեղեկությամբ սադրանքը կազմակերպել է Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը: Դա կարող է կապ ունենալ բանակցային գործընթացի, ինչպես իրենք են ասում, դանդաղ լինելու հետ: Դա կարող է կապ ունենալ միջազգային հանրության վրա ազդելու հետ, ինչպես նաև Ադրբեջանի ներքաղաքական խնդիրների հետ: Գիտեք, որ նրանք այսօր բավականին լուրջ խնդիրներ ունեն տնտեսության, նավթի գների անկման, ջրի հետ կապված, նաև իրնց երկրում էլ ընդդիմությունը գլուխ է բարձրացնում:
Իրենք վերջին տարիներին իրենք այսպիսի գործողություններով փորձել են ազդել մեր հանրության վրա, մեր քաղաքական կյանքի վրա և այլն: Գտնում եմ, որ ՀՀ զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրը իրականացնում են բարձր մակարդակով: Սա լոկալ ընդհարում է, որին մեր ԶՈՒ-ն, մեր հանրությունը պետք է պատրաստ լինի: Բայց նման լոկալ ընդհարումները միշտ հետևանքներ ունենում են, այսինքն իրենք փորձում են այլ վայրերում սադրանքներ կազմակերպել: Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների, բայց գտնում եմ, որ ի վերջո, այն հիմքը, այն իրադրության տվյալները չկան, որ լայնածաված գործողություններ սկսեն: Համենայնդեպս, մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ Զինուժը և Արցախի ՊԲ-ն կիրառման պլանների համաձայն պատրաստ են ցանկացած գործողությունների ոչ միայն պաշտպանական, այլ նաև կանխարգելիչ, պատժիչ, պարտադրող գործողությունների, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 14:02
Третий президент Армении Серж Саргсян находится на связи с Католикосом всех армян Гарегином II. Так глава парламентской фракции "Честь имею" Айк Мамиджанян ответил на вопрос, почему экс-президент не выразил публичной поддержки главе ААЦ, как это сделал первый президент Левон Тер-Петросян.
-
2025-07-02 14:00
На Кавказе все держится на порохе. Одно неосторожное движение — и раздастся взрыв. Об этом заявил депутат Госдумы России Андрей Луговой.
-
2025-07-02 13:59
Внутриполитические события в Армении, в том числе нападки на Армянскую Апостольскую церковь и ее защитников, вписываются в логику угроз, озвученных ранее премьер-министром Николом Пашиняном. Об этом заявил депутат от оппозиционной фракции "Айастан" Гарник Даниелян в беседе с журналистами у офиса компании "Ташир групп", где проходят обыски.
-
2025-07-02 12:46
Никакие диаспоры не могут диктовать российскому государству и нашим гражданам свои правила. Об этом в соцсетях написал председатель комитета Совета Федерации России по госстроительству Андрей Клишас.