ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը
«Ես խորապես անհանգստացած եմ բռնության աճով, որը մենք նկատեցինք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, և կոչ եմ անում անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:
Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, սերտ կապեր են պահպանում կողմերի հետ՝ փորձելով կայունացնել իրավիճակը: 2019-ի մարտին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Վիեննայում կայացած իրենց հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծվել են ուղիղ կապի ուղիներ: Ռաման հույս է հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել իրավիճակը կարգավորելու համար:
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու ընկերներին և մտահոգություն է հայտնել երկու կողմից տուժածների բարեկեցության վերաբերյալ: «Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազեցվի հակամարտության ազդեցությունը մարդկանց վրա և, որքան հնարավոր է շուտ, վերսկսվեն բուն բանակցությունները»,- ասել է Ռաման՝ ընդգծելով իր աջակցությունը Մինսկի գործընթացին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.