Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան
Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Արտգործնախարարները քննարկեցին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ:
Այս առնչությամբ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտեց Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:
Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերի: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող գնահատեց հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային՝ որպես տարածաշրջանում անկայունության հրահրման և անվտանգության խաթարմանն ուղղված թուրքական իշխանությունների գործելակերպի հերթական արտահայտություն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 09:46
Депутат от фракции «Честь имею» Тигран Абрамян прокомментировал заявление начальника Генерального штаба ВС Армении Эдварда Асряна, который заявил, что азербайджанская сторона не ведет «прицельный огонь» в направлении армянских деревень.
-
2025-06-05 09:11
В Армавирской области Армении госпитализирован 32-летний гражданин Индии, получивший серьезные травмы в результате взрыва гранаты. Об этом сообщает портал криминальных новостей Shamshyan.com.
-
2025-06-05 09:08
Научно-аналитический фонд «Гегард» направил официальное заявление-протест в ректорат Томского государственного университета Российской Федерации, а также в редакционные советы научных журналов ТГУ в связи с рядом антиармянских публикаций, опубликованных в данных изданиях.
-
2025-06-05 09:05
Следственный комитет Армении возбудил уголовное дело по признакам государственной измены и шпионажа в связи с передачей материалов из Национального архива республики в Азербайджан. Об этом сообщает издание PastInfo со ссылкой на СК.