Քեթրին Քլարքը դատապարտել է Ադրբեջանի հարձակումները
ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարքը դատապարտել է Հայաստանի քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար դիմակներ արտադրող Տավուշի անհատական պաշտպանիչ սարքավորումների գործարանի վրա Ադրբեջանի հարձակումները:
«Ես շատ տագնապած եմ հայկական քաղաքացիական օբյեկտների, այդ թվում` անհատական պաշտպանիչ սարքավորումների արտադրության գործարանի վրա ադրբեջանական զինուժի թիրախային հարձակման մասին հաղորդագրություններից: Ագրեսիայի այս գործողությունները սպառնում են անմեղ մարդկանց կյանքին և ապակայունացնում են տարածաշրջանը՝ գլոբալ համավարակի պայմաններում։ Հրադադարի այս լուրջ խախտումը ընդգծում է սահմանների հաշվետվողականության ապահովմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը: Պետդեպարտամենտը պետք է դատապարտի Ադրբեջանի ագրեսիան, բոլոր կողմերին կոչ անի պահպանել հրադադարի պայմանագիրը և նպաստի դիվանագիտական բանակցություններին վերադարձին՝ կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Քլարքը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 16:46
В столице Турции состоялась церемония открытия мемориала Талаату-паше – одному из главных организаторов Геноцида армян.
-
2025-06-03 16:42
Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.
-
2025-06-03 16:28
Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.
-
2025-06-03 16:21
В основе обвинения азербайджанского суда против Рубена Варданяна заложена этническая нетерпимость, чреватая продолжением геополитической трагедии, считает российский политолог и регионовед, президент фонда «Петербургская политика» Михаил Виноградов.