ԱԱԾ. Ձեռնարկվում են միջոցներ Նարեկ Սարդարյանին վերադարձնելու ուղղությամբ
ԱԱԾ լրատվության ծառայությունից հայտնում են, որ 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի
Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը:
Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 11:44
Аудиозапись разговоров архиепископа Баграта Галстаняна и его сторонников сделали британские спецслужбы, пишет газета «Грапарак» со ссылкой на источники, близкие к властям Армении. У британцев, как утверждает издание, есть глобальные планы в регионе.
-
2025-07-09 11:41
В Следственном комитете РА опровергли распространяемую в СМИ информацию о планах по проведению следственных действий в Первопрестольном Святом Эчмиадзине.
-
2025-07-09 11:41
Жизнь армянских военнослужащих, пострадавших накануне от разрыва снаряда на занятиях в одной из воинских частей, вне опасности. Об этом сообщает министерство обороны Армении.
-
2025-07-09 11:11
Конечная цель «игры», начатой главой правительства Армении против Святой Армянской Апостольской Церкви, по сути направлена против христианства, написал экс-омбудсмен Армении Арман Татоян.