Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի այսպես կոչված «փառապանծ» «Յաշման» հետ է շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ
Մոտավորապես 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին, ի դեպ, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի մարզի «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների, ընդ որում ադրբեջանական մամուլում նշվեց «փառապանծ» «Յաշմա»-ի զորախումբը, 100 զինծառայող, մեծ զինատեսակների, մասնավորապես, հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել մեր դիրքի ուղղությամբ, բայց մեր տղաների գրագետ և հերոսական գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ: Այդ ընթացքում կորցրել են որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա և այլն:
Առավոտյան արդեն Ադրբեջանի ԶՈՒ լրատվական ծառայությունն ընդունեց իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ դեռ կոնկրետացված չի, թե քանի մարդու մասին է խոսքը և ովքեր են:
Դրանից հետո ադրբեջանական կողմը փորձել է հերթական անգամ տապալվելով մարտի դաշտում, իրենց վրեժը լուծել խաղաղ բնակչությունից և Տավուշի մարզի արդեն թվարկված գյուղերի ուղղությամբ շարունակել են հրետակոծությունը»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյան նաև հավելեց, որ առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին նաև իբր հյակական զինուժն օգտագործել է ԱԹՍ, որն իբր իրենք խոցել են:
«Պաշտնապես դա հերքվել է, չի հմապատասխանում իրականությանը:
Արդեն մի քանի օր է ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայերնակիցները, հիմնականում նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում, որ մեկնեն մարտական դիրքեր: Մենք ասում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: