Հիմարության ապաթեոզ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնացել է հրթիռային հարված հասցնել ՀԱԷԿ-ին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը աչքի է ընկել հիմարությամբ և անհեռատեսությամբ արտառոց հայտարարությամբ՝ սպառնալով հրթիռային հարված հասցնել հայկական ատոմային էլեկտրակայանին:
«Հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ առկա ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը Հայատանի համար մեծ աղետի կհանգեցնի»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ընդ որում՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը անուշադրության է մատնել այն հանգամանքը, որ ՀԱԷԿ-ի վրա հարվածը վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ տարածաշրջանին, առաջին հերթին Թուրքիային և բուն Ադրբեջանին:
«Տեղանքի ռելիեֆը, որտեղ տեղադրված է Մինգեչաուրի ջրամբարը, կատարված ամրացման աշխատանքները, ինչպես նաև ունեցած հակաօդային պաշտպանութան համակարգերը հակառակորդին թույլ չեն տա հարվածել մեր ռազմավարական օբյեկտին»,- հայտարարել է Դարգյախլին՝ մեկնաբանելով Հայաստանի ԶՈՒ կողմից ջրամբարին հարված հասցնելու հնարավորությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: