Ա.Հովհաննիսյան. Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչու էին մնացել այդքան ժամանակ
Հայկական ԶՈւ վերահսկողության տակ էլի կան տարածքներ, որտեղ կան ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Օրվա ընթացքում հայկական ԶՈւ-ն թույլ է տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախորդ գիշերը իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից, և մի հետաքրքիր բան պիտի ասեմ, որ սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ: Ադրբեջանական մամուլը այս մասով կեղծիքներ տարածեց և այստեղ առաջացել է զավեշտալի հակասություն: Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչու էին մնացել այդքան ժամանակ, կամ եթե իրենց տարածքում էին, ապա ոնց էին մեր վերահսկողության տակ, և ինչու էին թույլատրություն կամ կրակի դադարեցում խնդրում, որեսզի այդ դիակները հանվեն: Հետևությունները թողնում եմ բոլորին»,- ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.