Սամվել Կարապետյան. Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ, մենք պատրաստ ենք
Պայմանավորված իրադարձությունների զարգացման այսօրինակ ընթացքով, Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահին են դիմել միության բոլոր համայնքային և տարածքային միավորումների խորհուրդները և իրենց պատրաստակամությունը հայտնել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերը և կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ.
Արցախի ազատամարտիկների միության վարչությունը և նրա շուրջ համախմբված երեկվա պատերազմի մասնակիցների ավելի քան տասներեք հազարանոց բանակն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների կապակցությամբ և դա որակում ոչ այլ կերպ, քան մայր Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ոտնձգություն:
Ավելին, այդ ամենին զուգահեռ արդեն Բաքվում սկսել են պետական մակարդակով կազմակերպված հանրային հավաքներում կոչեր հնչեցվել Արցախը վերագրավելու մասին, ինչը մեկ անգամ ևս հավաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը դասեր չի քաղել ինչպես Արցախյան առաջին պատերազմում կրած խայտառակ պարտությունից, այնպես էլ 2016-ի ապրիլյան քառօրյայի նախահարձակողական գործողությունների արդյունքում արձանագրված անհաջողություններից:
Պայմանավորված իրադարձությունների զարգացման այսօրինակ ընթացքով, Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահին են դիմել միության բոլոր համայնքային և տարածքային միավորումների խորհուրդները և իրենց պատրաստակամությունը հայտնել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերը և կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:
Դիմելով Արցախի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարին՝ Արցախի ազատամարտիկների միության բոլոր անդամների անունից վստահեցնում ենք, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ, մենք պատրաստ ենք հանուն Արցախի և մեր համազգային շահերի պաշտպանության, կատարել Ձեր կողմից առաջադրված ցանկացած խնդիր», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.