Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Իրենց «խաղաղության կուսակցության» անդամներ ներկայացնողները միայն գրգռում են թշնամու ախորժակը և բերում պատերազմ։ Սա քաղաքագիտական կանոն է Հայաստանի համար։ Եվ ոչ միայն Հայաստանի։

Հիտլերի հետ բանակցող Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը ևս «խաղաղության կուսակցության» ներկայացուցիչ էր և հանուն խաղաղության գնաց նվաստացուցիչ գործարքի, սակայն նույնիսկ այդ գնով չկարողացավ խաղաղեցնել Հիտլերին ու զերծ պահել Անգլիան պատերազմից։

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես դիրքավորվեց «խաղաղության կուսակցության» տիրույթում՝ պատերազմ հայտարարելով հայ ժողովրդի մի հատվածին։ Սկսվեց պառակտումը և պիտակավորումը՝ սևեր, հակահեղափոխականներ, հիասթափվածներ, շնաբարո դուրսպրծուկներ և այլն։

Որքան գարշաբերան էր Փաշինյանը հայ ժողովրդի մի հատվածի, նույնքան նրբանկատ ու կոռեկտ էր թշնամական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ։ Ինքն ու Աննա Հակոբյանը զարմանալի ինտենսիվությամբ և հետևողականությամբ խաղաղության, իսկ փաստացի՝ պարտվողականության քարոզ էին տանում Ալիևի ռազմատենչ հռետորաբանության աճի ֆոնին։

Փաշինյանն այնքան էր ուզում սեփական կետից հարաբերվել Ալիևի հետ, որ Դուշանբեում «ոտքի վրա» փաստացի չեղյալ հայտարարեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում ձեռք բերված համաձայնությունները սահմանային միջադեպերը միջազգային մոնիտորինգի ենթարկելու մասին։ Նա ինստիտուցիոնալ համաձայնությունները փոխարինեց «վերելակայինով»։

Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններն, իրոք, բերեցին շփման գծում լարվածության որոշակի թուլացման, սակայն ակնհայտ էր, որ դա ժամանակավոր է և հետագայում ավելի մեծ խնդիրների պատճառ է դառնալու։

«Վերելակում» կնքած «համաձայնությունը» Փաշինյանն օգտագործեց սեփական «ես»–ի քարոզի, իսկ Ալիևը՝ արցախա-ադրբեջանական շփման գծում ինժիներական աշխատանքներ իրականացնելու համար։

«Վերելակային» զրույցից հետո Փաշինյանը սկսեց նախապատրաստել հայ ժողովրդին խաղաղության, իսկ Ալիևը՝ պատերազմի։ Մեր բոլոր զգուշացումներն այն մասին, որ ասիմետրիկ այս գործընթացներն ի վերջո հանգեցնելու են բախումների, ուշադրության չարժանացան ՀՀ ղեկավարության կողմից ու համապատասխան հետևություններ չարվեցին։

Եթե այս ամենին գումարենք նաև վարչապետի քաղաքականությունը ՀԱՊԿ–ում մեր դիրքերը թուլացնելու և հայ–ռուսական հարաբերությունները փսորելու ուղղությամբ, ապա պատկերն ամբողջական կդառնա։ Եվ բնական է, որ դրանից հետո Ադրբեջանը պետք է կրակեր։ Եվ կրակեց։ Ճիշտ է, մեր բանակն արժանի հակահարված տվեց, բայց այս խմորը դեռ շատ ջուր է տանելու։

Տապալելով բանակցային գործընթացը (բանակցությունների տապալումը ներկայացվում էր որպես դրական երևույթ ու «թավշյա» իշխանության գերհանճարեղ քաղաքականության վկայություն) և արտաքին քաղաքական կոպիտ սխալներ թույլ տալով՝ Փաշինյանը ստեղծել է բոլոր նախադրյալները Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու համար։

Բանակցային գործընթացի տապալումն Ադրբեջանում ուժեղացրեց «պատերազմի կուսակցության» դիրքերը, որի առաջին արդյունքը եղավ Մամեդյարովի պաշտոնանկությունը։ Դա նշանակում է, որ մեծ կռվին կարող է խանգարել միայն հրաշքը կամ էլ՝ Հայաստանի ներքին կյանքում փոփոխությունը։

Իրական խաղաղություն Հայաստանին կարող է ապահովել միայն, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունը։

Անդրանիկ Թեվանյան, ֆեյսբուքյան էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПРОБЛЕМА АРЦАХА: КТО ВИНОВАТ И ЧТО ДЕЛАТЬ
      2024-05-09 09:40

      В длинном перечне провалов во внешней и внутренней политике во время нахождения у власти Пашиняна особое место занимает признание Пашиняном Арцаха частью Азербайджана. Этот политический акт явился несомненно ошибочным  по многим причинам, в том числе по следующим:

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ