ՀՀ ԱԳՆ․ Բանակցություններից դուրս գալու Ադրբեջանի սպառնալիքը մեզ չի տպավորում
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» լրատվականի հարցին։ Հարց ու պատասխանը հրապարակվել է ԱԳՆ պաշտոնական էջում։
Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները:
Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո:
Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով: Արդյոք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք:
Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպավորում:
Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: