Ադրբեջանի ագրեսիան քննարկվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում
Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել է «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը։
Ադրբեջանի ղեկավարության կողմից խրախուսվող և սատարվող հակահայկական ատելություն սերմանող քարոզչությանը նպատակ ունի ադրբեջանցիներին միավորել արտաքին թշնամու դեմ և նրանց շեղել երկրի ներքին խնդիրներից։ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
«Ադրբեջանի նախագահը, որը հայտնի է Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներով, մասնավորապես` մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի Զանգեզուրի շրջանի նկատմամբ, որը մշտապես գանգատվում է որ «ժամանակակից Հայաստանը հիմնվել է ադրբեջանական հողերի վրա», և այլն և այլն, վերջին ամիսների ընթացքում իր հրապարակային ելույթներում նորից վերադարձավ ռազմատենչ և ռազմաշունչ հռետորաբանությանը, իր ժողովրդին վստահեցնելով, որ Ադրբեջանն ունակ է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,–ասել է Պապիկյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանի պատվիրակությունը մշտապես ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության կողմից խրախուսվող հակահայկական քարոզչությանը։
Դեսպան Պապիկյանը նաև նշել է, որ հայատյացության մակարդակն այնպիսի մի վտանգավոր աստիճանի է հասել, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից նույնիսկ թեթև մանիպուլյացիայի դեպքում այդ հակահայկական ատելությունը կարող է հանգեցնել ռազմական բախումների և նույնսիկ լայնածավալ ագրեսիայի ինչպես Հայաստանի պետական սահմանին, այնպես էլ շփման գծի երկայնքով։
Հայաստանի մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրել է Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերի՝ Բերդ քաղաքի, Այգեպար, Մովսես, Չինարի, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերի ռմբակոծությունը ականանետերի և Գրադ կայանի օգտագործմամբ, որի արդյունքում ինչպես բնակելի տների, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններ են եղել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.