Последние новости

Փաշինյան. Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարող ստիպել մեզ գնալ միակողմանի զիջումների. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը՝ անտեսելով կորոնավիրուսային համավարակի ֆոնին զինված հակամարտություններին վերջ տալու բազմաթիվ կոչերը, ձեռնարկել է ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ, և Հայաստանի զինված ուժերը չէին կարող չարձագանքել այդ սադրիչ գործողություններին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:

 

«Ադրբեջանի կողմից սադրանքները շարունակվում են՝ նպաստելով լարվածության և իրավիճակի անկանխատեսելիության պահպանմանը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Այն չի կարող կոտրել հայ ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ գնալ միակողմանի և անհիմն զիջումների՝ հակամարտության կարգավորման հարցում», - հայտարարել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ