«Հայրենիք» կուսակցությունը կօժանդակի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները վերացնելու հարցում
Հուլիսի 17-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը։ Նիստում քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի դեպքերը։ Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը և իրենց զորակցությունն են հայտնել հայոց անպարտելի բանակի զինվորներին ու ղեկավար կազմին։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը տեղում, բնակչության հետ հանդիպումների միջոցով, կիրականացնի Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքները վերացնելու հարցում օժանդակության կազմակերպումը:
Հուլիսի 18-ի վաղ առավոտից կուսակցության ներկայացուցիչները կլինեն Տավուշի մարզում, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 11:35
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян пишет:
-
2024-04-26 10:48
В Telegram-каналах распространяется видеоматериал, в котором видно, как множество людей с флагами Турции и Азербайджана скандируют «Пашинян, Пашинян».
-
2024-04-26 10:45
В разных частях Еревана граждане проводят акции неповиновения.
-
2024-04-26 10:42
Бывший мэр Ванадзора Мамикон Асланян останется под арестом, сообщил в социальных сетях его адвокат Рубен Меликян.