Последние новости

Արա Ղազարյան. ԱԹՍ-ներով հայ բնակչությանը թիրախավորելը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է

Հարվածային անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հայ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին թիրախավորելը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և անընդունելի է զինված հակամարություններում։ Նման տեսակետ News.am–ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով խաղաղ բնակչությանը ԱԹՍ–ներով թիրախավորելու Ադրբեջանի նոր մարտավարությանը։ Արա Ղազարյանի հետ զրուցել ենք վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողությունների արդյունքում բնակչությանն ու բնակավայրերին հասցված վնասների, Մեծամորի ատոմակայանը խոցելու Ադրբեջանի սպառնալիքների և դրա իրավական հետևանքերի շուրջ։

Հուլիսի 12–ից Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մարդկանց առողջությանը, բնակելի տներին, քաղացիական օբյեկտներին և կարևոր ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ փաստերն արդյոք բավարար հի՞մք են Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնելու համար։

Այո, իրավական հիմքերը բավարար են նման գանգատ ներկայացնելու համար, սակայն ապացուցողական բազա ձևավորելը բավականին բարդ աշխատանք է ենթադրում։ Ցանկալի կլինի, որ պետական մակարդակով փաստահավաք մարմին ձևավորվի, որն էլ կմշակի առկա փաստերը, դրանք կբերի ապացույցի աստիճանի, և եթե պետությունը մտածի, որ ժամանակն է միջպետական մակարդակով գանգատ ներկայացնել, ապա դա արդեն պետք է որոշի կառավարությունը։ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) կիրառելի է անգամ զինված հակամարտության ժամանակ, քանի որ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է։ Միջազգային իրավունքի սկզբունք է, որ պատերազմ վարելուց նույնպես պետք է հարգել մարդու իրավունքները։

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պաշտոնապես հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Արդյոք այս հայտարարությունը չի՞ հակասում միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը նման հայտարարություն է անում, մի անգամ էլ Ալիևը հայտարարեց, որ «ցանկացած մարդ, որը գտնվում է Ղարաբաղում, մեր թիրախն է», այսինքն՝ քաղաքացիական անձինք իրենց թիրախն են զուտ այն պատճառով, որ նրանք ապրում են Ղարաբաղում։ Թե այս, և թե ատոմակայանը խոցելու վերաբերյալ հայտարարությունը իրավաբանորեն որևէ կերպ չպաշտպանված հայտարարություն է։ Կարծում եմ, ատոմակայանի խոցման վերաբերյալ հայտարարությունն ավելի շատ քաղաքական հռետորաբանություն է և պետք է քաղաքական դաշտում խիստ հակազդեցության ենթարկվի։ Եթե որևէ պետություն նման բան է նախաձեռնում, ապա հայտնվում է խոցելի վիճակում, նույնիսկ ռազմական առումով, այսինքն՝ եթե նույնիսկ Ադրբեջանը ատոմակայանը խոցի, նրանով որևէ ռազմական հաջողության չի հասնի, ընդհակառակաը թե քաղաքական և թե իրավական առումով հայտնվելու է խոցելի վիճակում։

Նման սպառնալիքների հնչեցումը իրավական առումով ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել։

Առհասարակ նման հայտարարություն չի կարելի անել, քանի որ զինված հակամարտությունը չպետք է ուղղվի խաղաղ բնակչության դեմ, իսկ խաղաղ բնակչությունը չի կարող լեգիտիմ թիրախ համարվել։

Այս օրերին Ադրբեջանակն զինուժը գործի է դրել հարվածային անօդաչուները (ԱԹՍ) և դրանցով թիրախավորում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտները։ ԱԹՍ–ներով քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները խոցելու ադրբեջանական մեդոթը աննախադեպ է և լրացուցիչ լարվածություն է առաջացնում խաղաղ բնակչության շրջանում։ Ի՞նչ իրավական գնահատական կարելի է տալ այս ամենին։

Սա նույնպես համարվում է մարդու իրավունքի խախտում, քանի որ քաղաքացիական անձինք թիրախավորվում են այնպիսի զինատեսակով, որը էապես բարձրացնում է հարվածի ճշգրտությունը, և եթե նախկինում կարող էին որպես փաստարկ բերել այն, որ անխտրական եղանակով մենք հարվածում ենք քաղաքում գտնվող որևէ օբյեկտի, որը լեգիտիմ թիրախ է և շեղում է տեղի ունեցել, դրա համար կողքի տան վրա է ընկել, ինչը թույլատրվում է հումանիտար իրավունքով, ապա նման զինատեսակների կիրառման պարագայում, այլևս այդ փաստարկը չի կարող աշխատել։ Այսինքն՝ մենք կարող ենք ասել ոչ թե շեղում է տեղի ունեցել և արկը ընկել է օրինակ քաղաքացիական մեքենայի վրա, այլ հենց թիրախավորվել է մեքենան։

Հարվածային ԱԹՍ–ներն աշխատում են բարձր ճշգրտությամբ, այսինքն՝ կոնկրետ թիրախ են ընտրում քաղաքացիական անձանց կամ նրանց գույքը և հարվածում, իսկ այդ դեպքում իրավական փաստարկման հիմքն ամբողջությամբ փոխվում է, դա նշանակում է նպատակադրված թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, ինչն անընդունելի է զինված հակամարտություններում։ Սա Ժնևի կոնվենցիայի խախտում է և որպես փաստարկ կարելի է միջազգային այլ ատյաններում ներկայացնել։

ԱԹՍ–ների կիրառումը Հայ–ադրբեջանական հակամարտությունում համեմատաբար նոր է։ Հետաքրքիր է ԱԹՍ–ների կիրառման անթույլատրելիության հետ կապված միջազգային իրավական ի՞նչ պրակտիկա կա ձևավորված։

Միջազգային իրավունքում դեռևս ձևավորման փուլում են ԱԹՍ–ների հետ կապված փաստարակները։ Առաջին անգամ կոնկրետ օբյեկտներ թիրախավորվել և խոցվել են 1991թ. «Փոթորիկ անապատում» ռազմական գործողության ժամանակ, երբ ԱՄՆ–ն առաջին անգամ փորձարկեց գերժամանակակից զենքեր և բարձր ճշգրտությամբ թիրախավորում էին ռազմական օբյեկտներ։ Բարձր ճշգրտությամբ հարվածների դեպքում նվազում է շեղումը և պաշտպանության հնարավորությունը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ