«Ֆուդ սիթի»-ում ընդունում են Հայաստանից եկող բեռնատարները
Մոսկվայում Հայաստանից բերված մրգերի վաճառքի հարցը կարգավորվել է, «Ֆուդ սիթի» շուկայում խոստացել են ընդունել տարածք մտնող բեռնատարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
«Մենք հետևում ենք իրավիճակին «Ֆուդ սիթի»-ում: Եթե բեռնատարների տերերը որոշեն գնալ այնտեղ, մեզ խոստանում են, որ ամեն բան նորմալ կընթանա: Գիշերվա ըթնացքում շուկայում երկու մեքենա է ընդունվել»,- հայտնել է նա:
Տողանյանի խոսքով, ընդհանուր առմամբ բոլորը վերադառնում են սովորական աշխատանքի: Ընդ որում, դիվանագետն շեշտել է, որ Մոսկվայում և ՌԴ այլ մարզերում Հայաստանից բերված մրգերի առաքման և վաճառքի հետ կապված որևէ խնդիրներ չկան:
«Հետևենք, թե կցանկանա՞ն արդյոք նրանք, ովքեր ուղևորվում էին «Ֆուդ սիթի», այսուհետ գնալ առևտրի այդ կենտրոն, թե կընտրեն մեկ ուրիշը»,- ընդգծել է նա:
Շաբաթ օրը Տողանյանը հայտնել էր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը նույնպես հաղորդագրություն է ստացել հայկական ապրանքի արտահանողներից այն մասին, որ իրենց արգելում են առևտրով զբաղվել «Ֆուդ սիթի» շուկայում, քանի որ առևտրի կենտրոնը արգելափակել էր բեռնատարների համար մուտք գործելու հնարավորությունը:
Նախօրեին տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նույնպես միջամտել է կատարվածին. դրա մասին տեղեկացրել Մոսկվայի համապաստախան գերատեսչություններին և իշխանություններին, ինչպես նաև դեսպանության ներկայացուցիչներն այցելել են շուկա, սակայն «Ֆուդ սիթի»-ի ադմինիստրացիան չի ցանկացել լսել դեսպանության ներկայացուցիչներին, չի խոսել նրանց հետ և «ուժի գործադրմամբ ուղեկցել է», տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.