Հռոմի Պապը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը հասնել խաղաղ երկխոսության միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված զինված հակամարտությանը», - ասել է Հռոմի պապը և խոստացել աղոթել տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ «կողմերի երկխոսության և բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ լուծմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»։
Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ պաշտպանել է ՄԱԿ-ի այն նախաձեռնությունը, որն ուղղված է կորոնավիրուսային համավարակի ընթացքում ռազմական գործողություններից զերծ մնալուն։
«Վերահաստատում եմ կրակի անհապաղ և երկարատև դադարեցման իմ կոչը, որը թույլ կտա հասնել խաղաղության և անվտանգության՝ անհրաժեշտ հումանիտար աջակցություն ապահովելու համար», - ասել է Հռոմի պապը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.