Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ. ԱՅՍՊԻՍԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Պատմության ամենա հակահայկական բանաձևը ԱՄՆ կոնգրեսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում, այսպիսի խայտառակ ձևակերպմամբ.
«...պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը.
(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:
(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր:
Այսպիսի հակահայկական բանաձևի երբեք չի եղել: Եթե սա ընդունվի նաև Սենատում, դառնալու է լուրջն նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաև այլ, այդ թվում նաև միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 16:44
Арестованный властями Армении российский предприниматель и меценат Самвел Карапетян подал в суд на проправительственного блогера Романа Багдасаряна, требуя опровержения и выплаты 6 миллионов драмов.
-
2025-07-09 16:37
Парламент Арцаха организовал слушания по вопросу социальных программ для вынужденно перемещённых арцахцев. Об этом сообщило телевидение Арцаха.
-
2025-07-09 16:36
Последователи Армянской Апостольской Церкви со всего мира сформировали Всеармянский совет по защите Армянской Церкви. В распространенном Советом заявлении, в частности, отмечается:
-
2025-07-09 16:33
Следственный комитет возбудил уголовное дело после взрыва артиллерийской мины на военном полигоне в Армении. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь ведомства Кима Авдалян.