«Փաստ». ԱԺ-Ն ՈՒ ԱԳՆ-Ն ՄԵՂԱՎՈՐ ԵՆ «ՆՇԱՆԱԿԵԼ» ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
«Փաստ» թերթը գրում է. «Թշնամու սանձարձակություններին ու սադրանքներին զինված ուժերի լիարժեք ու անվերապահ պատասխանին, այսինքն՝ զինվորականների անթերի գործողություններին զուգահեռ չափազանց կարևոր է «փողկապավորների» աշխատանքը: Խոսքը դիվանագիտական աշխատանքի, միջազգային գործընկերների հետ հետևողական ու ամենօրյա աշխատանքի մասին է:
Այս օրերին մի շարք փորձագետներ, սակայն, շեշտում են, թե հատկապես խորհրդարանական դիվանագիտության առումով իրականում խնդիրներ կան մասնավորաբար այլ երկրների ու միջազգային կառույցների գործընկերներին պատշաճ կերպով ճշմարտությունը ներկայացնելու և իրականությունը արտացոլող, այսինքն՝ հայանպաստ լուրջ հայտարարություններ ապահովելու առումով:
Փորձագետները նաև շեշտում են, որ խորհրդարանականներին ընդամենը հաջողվել է «բերել», ասենք, Գվատեմալայի փոխնախագահի կամ որևէ լոկալ տարածքի մեկ-երկու պատգամավորի գնահատական: Բայց քանի որ այստեղ պատասխանատուները սեփական քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, ըստ տեղեկությունների, ամբողջ մեղքը գցել են ԱԳՆ-ի վրա, իսկ վերջինս էլ՝ դեսպանների: Այսինքն, վերջնարդյունքում ԱԺ-ն ու ԱԳՆ-ն մեղավոր են «նշանակել» դեսպաններին:
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ որոշ իշխանավորների հատկապես նյարդայնացրել է այն փաստը, որ ամենախոշոր ու ազդեցիկ եվրոպական ընտանիքների կողմից ստացված գնահատականները բերվել են արտախորհրդարանական ընդդիմության ջանքերով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.